Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տնտեսական խնդիրները նշանակում են, որ ԵՏՄ-ն կոշտ մեկնարկ է ունեցել. Globaltimes

Փետրվար 26,2015 17:50

Եվրասիական տնտեսական միության սկիզբը դրվել է Ռուսաստանի եւ Միությունը նախաձեռնած երկրների տնտեսական վիճակների համար շատ բարդ ժամանակաշրջանում: ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները Մոսկվայի վերաբերյալ բացասական կարծիքներ են արտահայտել: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ճգնաժամ առաջացրեցին Ռուսաստանի տնտեսությունում, ինչը դրսեւորվեց ռուբլիի կտրուկ արժեզրկմամբ:

ԵՏՄ-ին կատարած իր անդրադարձում «Global Times»-ը գրում է, որ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ փորձագետների կարծիքները բաժանված են: Ոմանք հավատում են, որ Միությունը ֆանտաստիկա է, իսկ մյուսները կարծում են, որ այն անհրաժեշտ է, բայց դրա արժեքը կերեւա շատ ժամանակ անց միայն: Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ համաձայնում են, որ ԵՏՄ-ի զարգացումը կախված է նրանից, թե Ռուսաստանի տնտեսությունը ինչքան արագ կվերականգնվի ճգնաժամից: Նույնիսկ Ղրղըզստանի անդամակցությունից հետո, միության ՀՆԱ-ի 80%-ը կլինի Ռուսաստանինը:

ԵՏՄ-ն իրական մրցունակ միություն կդառնա ավելի դանդաղ, քան ցանկանում են:  Միեւնույն ժամանակ՝ այնքան ժամանակ, ինչքան Ռուսաստանի աշխարհագրական շահերը ավելի մեծ կլինեն, քան տնտեսականները, Միությունը ավելի պակաս արդյունավետ կլինի: Նրա ինտեգրումը առաջին հերթին պետք է տեղի ունենա առեւտրի եւ տնտեսական ոլորտներում: Պետք է նաեւ նշել, որ հարուստ երկիր լինելը նաեւ նշակում է առեւտրային գործընկեր լինել:

Մինչդեռ կան ավելի քան 30 երկրներ, որոնք ցանկություն են հայտնել ստեղծել ազատ առեւտրի ռեժիմ ԵՏՄ-ի հետ: Ամենահետաքրքիրը Գերմանիայում տեղի ունեցած վերջին զարգացումներն են: Գերմանիայի արեւելյան տնտեսական հանձնաժողովի նախագահ Եքարդ Կորդսը ասել է, որ տնտեսական քաղաքականության տեսանկյունից, ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ ընդհանուր տնտեսական տարածքը «շատ տեղին կլինի»:

Վերջում հոդվածագիրը գրել է, որ աշխարհը ցանկացած երկրի եւ ցանկացած առեւտրային բլոկի հնարավորություն է տալիս բարգավաճել: Անցումների հաջողությունը կախված է հակամարտությունների նպատակներ եւ մի շարք խաղացողների ակնկալիքների միջեւ ստեղծվելիք բալանսից: Մեծ ուժերը պետք է կարողանան հասնել ներդաշնակության իրենց ռազմավարական շահերում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728