Լրահոս
Օրվա լրահոսը

Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

Փետրվար 26,2015 20:52

2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել  քննչական խումբը՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի, որի դեմքի ձախ կեսի ակնակապճի և այտի շրջանում բացակայել են հյուսվածքները, իսկ ձախ դաստակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մատների շրջաններում առկա են եղել կրծած վնասվածքներ:

Դիակի ինքնությունը պարզվել է։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728