Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները

Փետրվար 27,2015 16:24

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության  պետ Մուշեղ Ղազարյանը:

ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալն ու տարածքային ստորաբաժանումների պետերը հանդես են եկել 2014 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ զեկույցներով: Ներկայացվել են հաշվետու ժամանակաշրջանում ըստ առանձին ուղղությունների իրականացված ծրագրերը ու ձեռքբերումները, նախանշվել հետագա անելիքները: Շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և քաղաքացիական  պաշտպանության բնագավառի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալությունն է փոխանցել նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները բարձր են գնահատում համակարգի աշխատակիցների մասնագիտական առաքելությունը, նվիրումն ու թիմային աշխատանքը,  որի գլխավոր նպատակը մարդկային կյանքերի փրկությունն է, ինչպես նաև  հնարավոր բնական ու տեխնածին աղետների պատճառների վերացումը, իսկ հետևանքները նվազագույնի հասցնելն է: Քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետի անունից նաև վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի բնագավառին: Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ համակարգում արձանագրվող ձեռքբերումները նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՏԿԱԻՆ նախարարության սերտ համագործակցության արդյունք են:

Ամփոփելով նիստը և լսելով ներկայացված զեկույց – հաշվետվությունները՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության  պետ Մուշեղ Ղազարյանը ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի արդյունքները գնահատել է «բավարար»: Երևանի տարածքային մի շարք ստորաբաժանումներ և համակարգի աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Մի շարք ստորաբաժանումներ պարգևատրվել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի պատվոգրերով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728