Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Փետրվար 27,2015 17:37
Artur bagdasaryan

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրողությունների և գործընթացների, ինչպես նաև արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ:

ՕԵԿ նախագահն ընդգծել է. «Հայաստանը հետևողականորեն պետք է առաջ ընթանա համարձակ և մրցունակ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների միջոցով, վարի նախաձեռնողական ներքին և արտաքին քաղաքականություն` ձեռնամուխ լինելով երկրում կուտակված խնդիրների լուծմանը` կիրառելով  արդիական մեխանիզմներ և նորարարական լուծումներ»:

ՕԵԿ նախագահն ու փոխնախագահները նաև պատասխանել են դեսպաններին  հետաքրքրող հարցերի:

ՕԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728