Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան

Փետրվար 27,2015 18:10

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:

Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան շարժման առաջադրած նպատակների իրականացման հիմնական միջոցի իրողությունը: Խորհրդարանի ղեկավարն երկրի ապագայի հետ կապված հրատապ հարցերի լուծման գործում կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսության հարթակների ձևավորումը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների  հարցերին, լրացուցիչ պարզաբանումներ տվել խորհրդարանի գործունեության, կրթական համակարգի ճիշտ ծրագրավորման, տարածաշրջանային գործընթացներում Արցախի դերակատարության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների հետ կապված խնդիրների առնչությամբ:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728