Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփոթեքի այսօրվա պայմաններով, անհնար է ապահովել շինարարության զարգացում. (Տեսանյութ)

Փետրվար 27,2015 18:44

Շինարարության ոլորտը խթանելու կառավարության նախագծի արդյունքում Հայաստանի բնակչության քիչ տոկոսը կարող է օգտվել նորակառույց բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունից: Այսօր այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե «Եկամտային հարկի» մասին փոփոխությամբ ինչպե՞ս կանդրադառնա շինարարության ոլորտի վրա: Պարոն Խաչատրյանն, ընդհանուր առմամբ, նախագիծը դրական է համարում, սակայն նշում է, որ այն մեծ ազդեցություն չի թողնի:

Հիշեցնենք, որ  նորակառույց կամ նոր կառուցվող շենքերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, պետությունը վարձու աշխատողների, նոտարների եւ անհատ ձեռներեցների եկամտային հարկը վերադարձնելու է նշված աշխատողներին. եկամտային հարկի վերադարձը  վարկի տոկոսների մարմանն է ուղղված: Կառավարությունը վստահեցնում է, որ այս նախագծով շինարարության ոլորտն եւ հիփոթեքային շուկան կակտիվանա:

Ըստ տնտեսագետի, անկում ապրած ու այդպես էլ ուշքի չեկող շինարարության ոլորտը, կառավարությունը մինչեւ հիմա փորձում է վերակենդանացնել:

Վիլեն Խաչատրյանի դիտարկումները 2007-ի շինարարության բումի եւ փուչիկի մասին` տեսանյութում

Պարոն Խաչատրյանի խոսքերով` նախ պետք է հաշվի առնել, թե հիփոթեքային շուկայից հասարակության որ հատվածը կարող է օգտվել. դա ըստ էության, բարձր եկամուտներ ունեցողներն են:

Aravot.am-ի հարցին` այս նախագիծը ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե նաեւ հիփոթեքային վարկի պայմանները փոխեն. ասենք` կանխավճարի ծավալն իջեցվի, պարոն Խաչատրյանն ասաց. «Այսօրվա հիփոթեքի վարկավորման տոկոսադրույքներով անհնար է ապահովել շինարարության ոլորտի զարգացում: Մենք ունենք շատ բարձր վարկային տոկոսադրույքներ, որոնք չեն խոսում տնտեսության զարգացման մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728