Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը` նաև հայերեն

Փետրվար 27,2015 19:38

Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի և Ժան Վարուժան Սիրապյանի «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքն ընթերցողին արդեն հասանելի է նաև հայերենով ու ռուսերենով (400-ական օրինակ):

Գրքի համահեղինակ Ժան Վարուժան Սիրապյանի խոսքով` գրքի ֆրանսերեն, անգլերեն, հունարեն տարբերակներն ավելի վաղ են լույս տեսել: Ֆրանսիայում, օրինակ, արդեն 2000 օրինակ սպառվել է: Նախատեսվում է գիրքը հրատարակել նաև թուրքերեն ու գերմաներեն, որից հետո այն կուղարկվի Թուրքիա:

Գիրքը պատկերապատումներով ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը: Այստեղ կան նաև Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:

«Սողոմոն Թեհլերյանի մասին շատերը գիտեն, բայց «Նեմեսիս» գործողության պատմությունը քչերին է հայտնի: Կարևոր փաստ է այն, որ այս գործողությամբ սպանվել են թուրքական դատարանի կողմից դատապարտված և փախուստի դիմած թուրքերը, և ոչ մի անմեղ մարդ չի տուժել: Սա ոչ թե ահաբեկչական, այլ վրիժառության գործողություն էր»,- այսօր` գրքի շնորհանդեսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Ժան Վարուժան Սիրապյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը հայերեն և ռուսերեն լույս է ընծայել «Արեգ» հրատարակչությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Փարիզի Չոբանյան ինստիտուտի աջակցությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728