Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր անասնագողություն Ջուջեւանում

Փետրվար 27,2015 21:05

Փետրվարի լույս 27-ի գիշերը  անհայտ անձինք Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ վրա գտնվող Ջուջեւան գյուղի ծայրին, այդ գյուղի բնակիչ Վռամ Հովհաննիսյանի գոմից գողացել եւ անասունն  այդտեղից մոտ 500 մ հեռավորությամբ, միջպետական ճանապարհին մորթել են: Առավոտյան ջուջեւանցիներից մեկը ճանապարհին տեսել է մորթված անասունի փորոտիքը:

Ջուջեւանի գյուղապետ  Ժորա Չիլինգարյանից տեղեկացանք, որ  ճանապարհին մնացել են ավտոմեքենայի անվադողերի հետքերը, որով տեղափոխվել է գողացված անասունը: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին նույն տեղում մորթվել էր Ջուջեւանի բնակիչ Սուրիկ Անանյանի  գողացված կովը: Այդ հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728