Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ ժամանակից շուտ չի հասունանա

Փետրվար 28,2015 10:15

Անցնող շաբաթն ազդարարվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով եւ դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «մարտի 1-ի» զոհերի հարազատները:

Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե՛ ճիշտ եւ թե՛ սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք եւ դրանից բխող յուրահատուկ մի էքզալտացիա (ներեցեք, հայերեն բառը չեմ կարողանում գտնել), որը ժամանակին հատուկ էր նաեւ իրեն` Նիկոլին:

Այդ հոգեվիճակում գտնվող կուսակցականները կուրորեն արդարացնում են իրենց լիդերների ցանկացած քայլ եւ հարձակվում են ցանկացած կասկածողի վրա: Ինչպես եւ պատահում է նախկին զինակիցների դեպքում, հնչում են փոխադարձ կոպիտ մեղադրանքներ, որոնք միշտ չէ, որ արդար են: Մասնավորապես, ինձ թվում է` սուտ է, որ Փաշինյանը գործում է իշխանության պատվերով, ինչպես նաեւ սխալ է պատգամավորի այն պնդումը, որ առաջին նախագահի նամակը Սերժ Սարգսյանին խնդրագիր էր:

Բայց եթե մի կողմ թողնենք բանավեճի հուզական դրսեւորումները եւ անդրադառնանք դրա բովանդակությանը («ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորում»), ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ամենեւին ինստիտուցիոնալ չեն: Թույլ տվեք ցույց տալ մի քանի օրինակով: Եթե դուք սովոր եք արթնանալ ժամը 12-ին, բայց նոր աշխատանք եք ստացել եւ ձեզ պետք է արթնանալ ժամը 8-ին, ապա հենց հաջորդ օրը շուտ արթնանալը կարող է ձեզ սթրեսի մեջ գցել, եւ դուք այդպես էլ չսովորեք ժամը 8-ին արթնանալ: Բժիշկները խորհուրդ են տալիս սկզբում արթանանալ 11.45-ին, հետո` 11.30-ին ու այդպես շարունակ: Եթե դուք ուսանող եք եւ ամբողջ կիսամյակ դասագրքերը չեք բացել ու միայն քննությունից երկու օր առաջ սովորում եք տոմսերի պատասխանները, ապա կարող եք քննությունը հանձնել գերազանց, բայց այդ առարկայից ձեր գիտելիքները մոտ կլինեն զրոյական մակարդակի: Եթե դուք զբաղվում եք գյուղատնտեսությամբ, ամբողջ գարուն կամ ամառ ոչինչ չեք ցանել, չեք ջրել, չեք էտել եւ աշնանը ցանկանում եք բերք հավաքել, ապա չի կարելի ասել, որ դուք շատ փայլուն գյուղատնտես եք: Եվ վերջապես` եթե դուք տիրապետում եք ամբոխին «շիրա տալու» տեխնոլոգիաներին եւ ի վիճակի եք նրան մղել որոշակի գործողությունների, դա դեռ չի նշանակում, որ այդ ամբոխը կառուցելու է երկրի պայծառ ապագան:

Մի խոսքով՝ որեւէ հարցում հաջողության հասնելու համար պետք է համբերություն` դա «ամենաինստիտուցիոնալ» հատկանիշն է, որը կարող է, մասնավորապես, քաղաքական գործչի հաջողության գրավականը լինել: Ոչ ոք ի վիճակի չէ արհեստականորեն հասունացնել ո՛չ իշխանափոխությունը (որը ցանկացած երկրում ընդդիմության ամենագլխավոր նպատակն է), ո՛չ էլ ընդդիմության կայացումը: Չինական իմաստությունն ասում է. «Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա գարունը, ծաղիկներն իրենք կբացվեն»: Հանգիստ, ոչ թե ձեռքերը ծալած:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    = Հանգիստ, ոչ թե ձեռքերը ծալած: =
    Սա կարող է մեր օրերի նշանաբանը լինել:
    Հ.Գ.
    Հաճելիորեն զարմացած եմ:

    • Արսեն says:

      Կարծում ես?
      Ես այստեղ նորից տեսնում եմ միայն ցանկություններ։ «Ձեռքերը ծալած չնստելը»՝ ծրագիր չէ, որը կարելի է քննարկել… դա առօրյա կյանքի բանալ խորհուրդ է …
      Ձեռքերը ծալած չնստել, որ ինչ անել?..)))…
      Կարելի է «Ձեռքերը ծալած չնստել»՝ և՜ ծառ տնկել, և բանտ սարքել… ուղղություն չկա…
      Դու պետք է կռահես ինչ նկատի ուներ հեղինակը և գործես ոչ թե ինֆորմացիայի անալիզի հիման վրա, այլ քո կռահման…
      Ա. Աբրահամյան, եթե ուզում եք լուրջ ընդունվել՝
      1. Ասեք նպատակը.
      2. Ցույց տվեք նպատակին հասնելու ճանապարհը. (փուլ, որտեղ ենթարկվելու եք հարձակումների («Նորմալ» երկրներում՝ մտավոր, հայաստանատիպ երկրներում՝ հնարավոր է նաև ֆիզիկական)
      3. Ապացուցեք, որ ձեր ապրած կյանքը հակասության մեջ չէ ձեր առաջարկած գործողություւների տրամաբանության և արժեքների հետ.
      4 Ցույց տվեք՝ ձեր անձնական առարկայական պատասխանատվության ձևը, չափը և անխուսափելիությունը ձեր առաջարկած ծրագրի տապալման դեպքում…
      (Այդքանը դեռ արեք… մնացածը հետո կասեմ ..)).. )..
      Ամեն անգամ, հասարակությանը ինչ-որ բան առաջարկելիս, մտածեք, որ այդ նույն ծրագրով մտել եք բանկ՝ վարկ ստանալու (խոսքը «նորմալ» երկրում գործող մասնավոր բանկի մասին է, ոչ թե «Արցախբանկի»..)))..)…
      Հիմա… բանկում ձեզ հարցնում են.
      – Ինչպես, որ ռեալ և ենթադրյալ եկամուտի, և ինչ ժամկետում եք պատրաստվում վերադարձնել վարկը?
      Դրան դուք պատասխանում եք.
      – Ես պատրաստվում եմ լինել Հանգիստ, բայց ոչ՝ ձեռքերս ծալած ..)))..
      Եթե ձեր հետ խոսող մարդը ժամանակ չունի, ձեզ «կխնդրի» վերադառնալ մի ուրիշ անգամ՝ ավելի պարզ մտքերով…
      Իսկ եթե համբերատար է՝ կասի.
      – Ձեր ասածը ինքնաբերաբար ենթադրելի է… Հետո?… Ծրագիրը…

      • Hovik says:

        Բանկի (վարկի) հետ զուգահեռը շատ դիպուկ էր. անմիջապես երկնքից իջացնող, սթափեցնող համեմատական էր, որ անմիջապես պայթեցնում էր գեղեցիկ, բայց դատարկ արտահայտությունների փուչիկը:

      • Թրավիս says:

        «Հետո?… Ծրագիրը…»
        ——————————————–
        իսկ քո Ծրագիրը ի՞նչ ա, Արսեն ջան
        խնդրում եմ, ասես
        հաստատ, մանրամասն, գործնական.
        կոնկրետ

  2. Արսեն says:

    Ոգու (ներքնաշխարհի) սահմանային գրգռում ..))..
    Հայերեն համարժեքը՝
    Ոգեներաշխարհային սահմանագրգռում …))))…

  3. Delea Organizacion says:

    էքզալտացիա—– հուզմունքով ու խանդավառությամբ

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ինչու՞ «Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ամենեւին ինստիտուցիոնալ չեն»:Նա/իրենք ասում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի՛ տեսակետներն է արտահայտում:

    Քաղաքականության (հատկապես հայաստանյան) մեջ մի գիշերում ամեն ինչ կարող է փոխվել ու նույն գիշերում շատ բան կարող է հասունանալ: Ուստի, համոզված չեմ, որ այդ (լավ) չինական ասացվածքը նաև հայաստանյան քաղաքականությանն է վերաբերում:

    Այս կոնտեքստում՝ էքզալտացիա/exaltation = idolization = կուռքայնացում:

  5. Ջիվան Նադարյան says:

    Իմաստուն հոդված: Շատ հավանեցի

  6. dyadyur says:

    Մեր դեպքում չինական ասացվածքը չի աշխատում: Այս էլ որերորդ ,,գարունն,, է գալիս Հայաստան,սակայն մեր ,,ծաղիկներն այդպես է չեն բացվում,,:

    • Արսեն says:

      Լևոնի ելույթը ես ել եմ լսել..)))..
      Եթե կարդացել ես իմ վերևի մեկնաբանությունը և երկար ժամանակ ես հետևում հայաստանյան «քաղաքական» անցուդարձին՝ ոչ թե պատահական էնտուզիաստ անցորդ ես, պետք է նկատիր, որ «Լևոնը»՝ որպես երևույթ չի բավարարում իմկողմից բերված քաղաքական գործչի սելեկցիայի 3րդ, և 4֊րդ կետերին (2-րդին բավարարելն էլ՝ խիստ կասկածելի է)(իրական տեստային աղյուսակը մոտ 200 պարամետր է՝ ընդհամենը 4-ն եմ բերել..)))..)։
      Որևէ ծպտուն՝ իր կողմից «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շողացող աստղ» հռչակված Գ. Ծառուկյանի «խամրման» իր անձնական դերի մասին… Իր անձնական պատասխանատվուաթյնը լղոզումը նորից վերաձևակերպելու է որպես՝ «հոգատարություն Հայկական պետականության անվտանգության համար», որի համար՝ լրացուցից կրեդիտ՝ (ժամանակ) է պահանջում…)))…
      Դու էլ կարդալու ես և հիանաս ..))).. Բարի ժամանց ..)))..

      • Արսեն says:

        Պատասխանը սխալ տեղում ընկավ…))).. սա Թրավիսի 8֊րդ մեկնաբանության պատասխանն է..
        Հետաքրքիր փաստավավերագրական ֆիլմ սկսվեց՝ գնամ նայեմ… այսօր էլ չեմ գրելու…)))…

  7. Արսեն says:

    Թրավիս -ին

    Լինել ավելի հանգիստ, քան Ա. Աբրահամյանի «հանգիստը», ոչ միայն «ձեռքերը ծալած չնստել», այլ նաև ուղեղը ծալած չնստել և որպես հետևանք՝ ոտքերը ծալած չնստել ..)))..
    Ւսկ եթե ավելի լուրջ՝ ապա.
    Երբ Հայաստան դիտարկում ես ոչ թե միակը, անկրկնելին (հիշեցի Պտղոմեոսի տիեզերքի սխեման, որտեղ երկիր կենտրոնում էր, և ամեն ինչ պտտվում էր դրա շուրջը..)))..) այլ՝ եղածների շարքում ինչ֊որ՝ ոչ ենքան հաջող տեղ զբաղացնող երկիր… ուղեղդ սկսում է աշխատել ռեալիզմի դաշտում…
    Ւնչպես, Հայաստանում ապրելու համար, պետք է որոշակի գիտելիքներ ունենաս, իմանաս՝ որտեղ կա քո գիտելիքների և հմտությունների պահանջը դիմես, ստանաս աշխատանք, աշխատես, փող ստանաս և դրանով ապրես … այնպես էլ նույննէ մնացած աշխարհում (Հայաստանում սեփական գործ ունենալը չեմ դիտարկում՝ որպես անհեռանկար երևույթ, ԽԾԲ սխեմայով աշխատանքի ընդունվելը՝ որպես զզվելի երևույթ)։
    Դա պետք է անես, բայց ինչու ես կանգ առնում պետական սահմանի առաջ? էդ պետական սահմանը ֆետիշ է թե անհաղթահարելի?..)))..
    Երկիր լինելու մրցակցությունում Հայաստանը պարտվել է, իսկ պարտվածներին միայն հաց են տալիս, որ սովից չմեռնեն, բայց նրանց գործընկերություն չեն առաջարկում… Պարտվածը, ինքը պետք է բանկին առողջացման հիմնավորված ծրագիր ներկայացնի, և բանկի համապատասխան մասնագետն է որոշում՝ ծրագրի հիմնավորվածությունը՝ այդ ծրագրի համար փող տա թե չէ… Հակառակ դեպքում, նշանակվում է լիկվիդացիոն կառավարիչ և միցակցության չդիմացած ֆիրման՝ լիկվիդացվում է։
    Լիկվիդացվում է ֆիրման, բայց ոչ այդ ֆիրմայի աշխատողները..))).. Աշխատողների մասնագիտական ունակությունները և աշխատանքային փորձը՝ ոչ մի տեղ չի կորում։ Առավել որակավորում ունեցողները անմիջապես աշխատանք են գտնում ավելի մրցունակ ֆիրմաներում, նվազ որակավորում ունեցողներ՝ վերաորակավորման դասընթացների են գնում, մինչև՝ (ժամանակի ընթացքում) այլ տեղերում աշխատանք գտնեն …
    Ես միայն ասում եմ՝ մի վստահեք ձեր կապիտալը (Հայաստանից դուրս բնակվողներին՝ փողի և քաղաքական աջակցության տեսքով, հայաստանում ապրողներին իրենց կյանքի և ժամանակի (որը՝ ամենաթանկ կապիտալն է) տեսքով) վատ կառավարման հետևանքով սննկացած ֆիրմային, ձեր տվածը՝ մաքուր կորուստ է, որը ետ ստանալ ոչ ձևով հնարավոր չի լինելու…
    Ֆիրման պետք է փոխի ղեկավարության կազմը և ղեկավարման սխեման, աշխատավարձային քաղաքականությունը լրջորեն վերանայի, ոչ արտադրական ծախսերը զրոյացնի, կառավարման ծախսերը՝ հասցնի մինիմումի…
    Եվ դա պետք է անի ինքը, կամ հրավիրված մասնագետների օգնությամբ…
    Եթե ես ասեմ ինչ անել, դա կլինի ԱՐՏԱՔՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, (ես ֆիմայից արդեն դուրս եմ եկել, այլ ֆիրմայում եմ աշխատում..)).. հրավիրված մասնագետ չեմ … չես լսում հենց նույն Ա. Աբրահամյանի սուլոցները իմ ասածներին ի պատասխան?..)).. եթե տեղյակ չես՝ խնդրեմ ..))). http://www.aravot.am/2013/07/09/263559 )…
    Ես միայն իրավսւնք ունեմ՝ (մի բան, որը բացարձակ իրավունք է, և իմ և ՀՀ-ի հարաբերություններից կախված չէ) գնահատել ֆիրմայի տնտեսական հեռանկարը՝ ըստ բանկ ուղարկված ֆինանսական հաշվետվության, գնահատել արտադրանքի որակը և տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը (ըստ լայն սպառման հանված արտադրանքի՝ խանութից գնված պատահական նմուշի), պոտենցիալ ներդրողների համար հրապարակել ՒՄ ԿԱՐԾՒՔԸ՝ ներդրումների նպատակահարմարության մասին, Ֆիրմայի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ մասնավոր խորհուդներ տալ՝ իրենց, տվյալ ֆիրմայում աշխատանքային՝ իմ կողմից գնահատված հեռանկարների, ինչ նաև այլ ֆիրմաներում աշխատելու, աշխատանքային պայմանների, վարձատրության և հեռանկարների մասին…
    Ւնչն էլ անում եմ…

  8. Թրավիս says:

    ահա ուղղակի ապացոյցը թէ Խմբագիրը ճիշտ է,
    միայն ժամանակի ընթացքով կարելի է հասնիլ հասունության… ՝
    https://www.aravot.am/2015/03/01/547009/

    արդարեւ, 24 տարիներից ի վեր, առաջին անգամն է որ վերժապէս մի խելոք բան է ասում ԼՏՊ-ն…

    երեւի դեռ յոյս կա, մեզ համար…

    • Արմեն says:

      ԼՏՊ – ն խելոք բաներ շատ է ասել ու ասում ու դեռ կասի, սակայն ասելն ու անելը շատ են տարբերվել ու տարբերվելու :

      • Գալուստ Ենոքյան says:

        …համաձայն եմ Արմենի հետ…եթե մի երկու տարի առաջ ԼՏՊ (հնդուհավը) ջատագով լիներ Րաֆֆի Հովանեսյանին ընտրություններում, գուցե « Կգա(ր) գարունը, ծաղիկներն իրենք կբացվ(են)եին…» սակայն մեր հնդուհավը ախր շատ «կոդավորված» է , ոնց կլնի….բա «պալոժ ա», ինքը մենակ ինտելեկտուալ «բուրժուաներին» ա … ծառուկյաններից պակաս…չէ չի ըլնի…կեցցե հակը…

    • Ettentc CHi says:

      Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր չի որ առաջին անգամ խելոք բան ասի, հնարավո՞ր է դու վերջերս մի քիչ զարգացել ես ու նոր նոր գլխի ես ընկնում:

    • Թրավիս says:

      հարկաւոր ճշտում՝ ԼՏՊ-ի ելոյթից այդ մի բաժնի մասին է միայն իմ յայտնած կարծիքը… քանզի ափսոս, մնացյալում, ան իր տիպական յամառությամբ եւ ինքնապաշտությամբ՝ կրկնում է իր էական սխալները, խոր անհասկացողությունը. յատկապէս՝ հայոց ազգային իղձերի կապակցությամբ, Ցեղասպանության նիւթով… երեւի կան բաներ որ մնալու են ցմահ անդարմանելի..

  9. Ara says:

    էքզալտացիա – խանդավառություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728