Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը դուրս կգա քաղաքականությունից և կզբաղվի հետազոտական աշխատանքներով. «Հայկական ժամանակ» 

Փետրվար 28,2015 10:56
vardan oskanyan

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել: Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից:

Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառաբանությամբ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728