Քաղաքագետը Նեմցովի սպանության մասին. «Մենք գործ ունենք ֆաշիզմի ճահճի մեջ ընկղմված Ռուսաստանի հետ»

Քաղաքագետը Նեմցովի սպանության մասին. «Մենք գործ ունենք ֆաշիզմի ճահճի մեջ ընկղմված Ռուսաստանի հետ»

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովի սպանությունը, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Այն ինչ կատարվեց Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից մոտ երկու հարյուր մետր հեռավորության վրա, լկտի հանցագործություն էր՝ ուղղված Ռուսաստանի քաղաքացիների եւ ընդհանրապես ազատության դեմ, եւ ոչ միայն Ռուսաստանի, նաեւ հետխորհրդային երկրների հասարակությունների դեմ, որովհետեւ բոլորին էր հայտնի Բորիս Նեմցովի դիրքորոշումը շատ հարցերում: Այդ հանցագործությունն ահաբեկելու նպատակ է հետապնդում, եւ անկախ նրանից, ո՞վ է դա իրականացրել, պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վլադիմիր Պուտինի եւ նրա ռեժիմի վրա: Բորիս Նեմցովին սպանեց այն թունավոր, կեղծիքով, չարությամբ, ատելությամբ լցված մթնոլորտը, որը ձեւավորել են  Պուտինը եւ նրա ռեժիմը: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ  միանգամայն բացահայտ պետական ԶԼՄ-ներով  քարոզչություն է գնում, այլախոհներին վտարելու, ճնշելու, վերացնելու, բանտարկելու գաղափարները հնչում են նաեւ Ռուսաստանի օրենսդիր մարմնում եւ այդ ամենի արդյունքն էլ Նեմցովի սպանությունն է»: Քաղաքագետի ձեւակերպմամբ, սա լրջագույն ազդակ է միջազգային հանրությանը. «Մենք գործ ունենք գնալով էլ ավելի շատ ֆաշիզմի ճահիճի մեջ ընկղմվող Ռուսաստանի հետ, որն իր բարբարոսությամբ, հակաքաղաքակրթական էությամբ քիչ է տարբերվում իսլամական պետությունից: Այն չարորակ, մի թունավոր  գոյացություն է՝ քաղաքակրթության մարմնի վրա եւ ենթակա է վերացման ուղղակի պատմականորեն: Ներկայումս պատժամիջոցները, որոնք տարվում են Ռուսաստանի զսպմանն ուղղված, եւ ռազմավարությունը պետք է ավելի հստակեցվեն, բոլոր քայլերը պետք է ուղղած լինեն Պուտինի ռեժիմին հասցնելու քաղաքական, տնտեսական , գաղափարական, բարոյական պարտություն: Դա ուղղակի  քաղաքակրթության հրամայականն է, հակառակ դեպքում վաղը շատ ավելի վատ կլինի»:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով. «Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության, թե իշխանությունների, թե  քաղաքացիների պարտքն է պատնեվշել այդ վտանգից, որը կախված է նաեւ մեր պետության գլխին: Մանավանդ որ ռուսական քաղաքական գործիչներն էլ են նշում, որ Ռուսաստանում այլեւս ոչ մի այլախոհի անվտանգություն, որ համաձայն չէ Պուտինի քաղաքականության հետ, երաշխավորված չէ: Մեր պարտքն է, որ թույլ չտանք, որ այդ մթնոլորտը Հայաստան թափանցի»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ռուբեն Գևորգյան says:

    Հոդվածի հեղինակը Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ կարճատես է։ Այդ սպանությունը ձեռնտու է միայն ԱՄՆ-ի հակառուսական տրամադրված ղեկավարությանը։

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ռուսա-պուտինյան պրոպագանդայի շտաբում ամեն ինչ «մասոնա-ամերիկյան դավադրանք է»: Նույնիսկ Կրեմլի քթի տակ ու Գյումրիի ռուսական բազայում: «Ձեռնտու» լինելը դեռ չի՛ նշանակում կատարել:

  2. Աբո says:

    Այստեղ են ասել «պետք չէ քաղաքականացնել »:
    Սպանությունը կարող է լինել ՝ մեծ փողերի, կամ էլ գեղեցիկ կնոջ համար: Իսկ հիմա ամեն քաղաքական ուժ, փորձում է մեղադրել իր հակառակորդին:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ընդդիմադիր քաղաքակա՛ն գործչին կարևոր հանրահավաքից առաջ սպանելը,իհարկե, «պետք չէ քաղաքականացնել»:

      • Աբո says:

        Քաղաքական գործիչներին կարող են սպանել, երբ նրանցից իսկապես վտանգ կա, որ նրանք կարող են վերցնել երկրի ղեկավարությունը: Ինչպես դա եղավ հոկտեմբերի 27 -ին:Իսկ Նեմցովը կարող էր միայն թեթև քամի բարձրացնել:

  3. Դավիթ Բեկ says:

    Մեղավորը Ս.Սարգսյանն է,նա թույլ նախագահ է ու բարի մարդ,որ թույլ է տալիս 350 կազմակերպությունների վարձատրվեն ամն-ից ու եմ-ից և ակտիվ քաղաքականությամբ զբաղվեն,իսկ նրանց միակ խնդիրը ՌԴ-ի բանակը Հ.Հ-ից դուրս բերելն է ուրիշ ոչինչ:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք