Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Փետրվար 28,2015 20:08

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1993 թ. ծնված Վահրամ Բ.-ի գրպանից հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Վահրամ Բ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728