Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի մաֆիոզ տնօրենները

Փետրվար 28,2015 21:25

Եթե որեւէ մարդ նախoրոք գիտի, որ լրատվամիջոցում իր մասին բացասական բան է գրվելու եւ ծանոթ-բարեկամ է մեջ  գցում, որ այդ հրապարակումը կանխվի, ապա կարելի է վստահաբար ասել, որ հրապարակվելիք փաստերի մի մասը համապատասխանում է իրականությանը: Եթե հրապարակման հերոսը մոբիլիզացնում է այդ նույն ծանոթ-բարեկամական «ռեսուրսը»` հերքումներ կազմակերպելու վրա, ինչպես նաեւ իմանալու, թե այդ ո՞վ է իր վրա «գործ տվել», ուրեմն դարձյալ շատ մեծ է հավանականությունը, որ վերոհիշյալ անձը կատարել է իրեն վերագրվող «հերոսությունների» գոնե մի մասը:  Պարկեշտ, ոչ մի մեղք չունեցող մարդն այդպես հաստատ չի վարվի:

Ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի օլիգարխ, ոչ մի քրեական հեղինակություն իր մասին հրապարակման դեպքում չի ցուցաբերում կատարյալ «մաֆիոզի» այն հատկանիշները, որոնք Հայաստանում դրսեւորում են դպրոցների տնօրենները, որոնք այս պահիս մեծ մասամբ ՀՀԿ-ական տիկնայք են (ընտրությունների ժամանակ համապատասխան դերակատարմամբ): Այդ տիկնայք նախ ստիպում են իրենցից կախում ունեցող ուսուցիչներին, ծնողներին եւ աշակերտներին կրքոտ, լրագրողի համար վիրավորական հերքումներ գրել, իսկ բացի այդ` զանգահարել եւ սպառնալիքներ հնչեցնել նյութի հեղինակի հասցեին: Մի խոսքով, վարվում են որպես դասական «կոզա նոստրայի» պարագլուխներ: Ահա այդպիսի մարդկանց ձեռքն է մեր երեխաների կրթությունը:

Իսկ դրամահավաք կա ամենուր` Հայաստանի բոլոր պետական դպրոցներում:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Sana says:

    Որ դպրոցում դրամահավաք չկա, ուրեմն այդտեղ միայն տնօրենի համար են հավաքում…

  2. Սաքո says:

    Նկարը վերջնա…

  3. Հարցն ուրիշ հարթության վրա է: Նրանք իրենց ամենակարող են զգում, քանի որ չկա նրանց նշանակման ու ազատման հստակ մեխանիզմ: Մեծ հաշվով դրանով զբաղվում են մարզպետները,
    կամ ծանոթին, կամ էլ այլ չափանիշով: Որպեսզի նրանք հարգեն կոլեկտիվի կարծիքը, պետք է վախենան չընտրվելու հեռանկարից: Կեղտը մարզպետների միջամտությունից է գոյանում:

  4. Դավիթ Բեկ says:

    Ցավալի ճշմարտություն է,բա վերջը ինչ է լինելու,միթե Թումանյանի հայտնի ժողովի որոշումն պիտի կատարվի//թու,թու,թու//:Վերջը չեմ ասի,բայց սկիզբը Ա.Բլեյանի տպագրած Հայոց լեզվի և գրականության ..ադնառազվի..գրքերն էին,որոնք սպառվում էին միայն արևածաղիկ վաճառողների մոտ:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Շատ հստակ և՛՛նյութի իմացությամբ՛՛ է շարադրված, առարկություններ չունեմ, սակայն իմ մեջ տպավորվել է ՛՛Առավոտի՛՛ մեկ այլ, այս մեկից ո՛չ պակաս բնուգրիչ խմբագրական ևս՝ ՛՛Կոլոկտիվի անդամներ՛՛ վերնագրով՝ տպագրված դեռևս 15.12.2009 թ. Ինչո՞ւ եմ հիշում ամսաթիվը, որովհետև այդ այն համարն էր, որտեղ տպագրված էր թիվ 11 դպրոցի ՛՛հռչակավոր՛՛ ՛՛ուսուցիչների նամակը՛՛ https://www.aravot.am/2009/12/15/352625/
    Ցավոք այդ նյութը չկարողացա գտնել, հնարավոր է, որ դա կապված է վերջերս կատարված հին համարների վերաթողարկման հետ, չգիտեմ, սակայն կխնդրեի մոդերատորին մատչելի դարձնել այդ խմբագրականը, որի հատկապես սկիզբը շատ տպավորիչ էր:
    Նախապես շնորհակալություն:

  6. Ջիվան Նադարյան says:

    Հարց. Հարգելի Արամ ըստ Ձեզ այսօր ինչ արդյունավետ միջոցներ կան դեմ կանգնելու և հնարավորինս պայքարելու այդ բացասական երևույթի և մաֆիոզ տնօրենների անօրինությունների դեմ, հաշվի առնելով որ վերջիններս հայտնի պատճառներով վայելում են ՀՀկ-ի համակրանքը:

  7. MASIS says:

    Պետք է ծնողները և աշակերտները ընտրեն տնօրենին որ վերանա տգիտությունը

  8. դե հերիք է ,տեսնես չեք հոգնում աննպատակ խոսելուց ու գրելուց,թող քար նետի նա, ով երբևէ գոնե մի ծաղիկ չի նվիրել իր ուսուցչին,ամոթ էլ է ,մի ոգևորվել եք ,բարձրագոչ մտքեր եք ասում,իսկ հարգելի խմբագիր կարծեմ ժամանակին կարծեմ ուսուցիչ եք եղել….

    • Ettentc CHi says:

      Իսկապես հերիք է: Հերիք է տնօրեններ նշանակել իբր թե ընտրությամբ, հերիք է դպրոցներում ուսուցիչներ նշանակել իբր ընտրությամբ (հասկանալի է համապատասխան նվիրատվության դիմաց), ուսուցիչներ որոնք տնային գրավոր առաջադրանքները ուղղագրական սխալներով են գրում: Հերիք է , որ ԿԳ նախարարը, քաղաքապետը, մարզպետները և դպրոցի տնօրենները, վերջիններս մի փոքր բացառությամբ, դպրոցը դիտարկեն որպես բյուջեից հատկացված այն էլ չնչին գումարները գողանալու և կաշառակերությամբ զբաղվելու վայր, որի հետևանքով բոլոր դպրոցները վերածվել են պահեստի որտեղ պահում ենք մեր երեխաներն, որտեղ մեր երեխաների հիմնական խնդիրները՝ կյանքի անվտանգություն, կրթություն, դաստիարակություն, որոշակի արժեհամակարգի ձևավորում հավասարեցված է զրոի: Մի գուցե վերջին մտքի հետ չհամաձայվեք, քանի որ ինչ որ արժեհամակարգ համենայդեպս ձևավորվում է, օրենքով գողերի, դրանց կողմից հեղինակություն ճանաչվածների, բութ ու կաշառակեր պաշտոնյաների, մեր նշանավոր պատգամավորների արժեհամակարգը:

Պատասխանել Գևորգյան Իշխան

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728