Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մեր Աստվածն ազատությունն է, իրենցը՝ փողը»

Մարտ 01,2015 16:38

«Քանի դեռ իշխանությունը բռնազավթված է, Մարտի 1-ը չենք կարող ակնկալել, որ կբացահայտվի: Իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար ընտրությունների միջոցով: Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այստեղ հավաքվել ենք ասելու, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մենք չենք կարող համակերպվել այս ամենի հետ: Մենք պետք է պայքարենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:скачанные файлы (22)

Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հաղթելու են. «Մեր Աստվածն ազատությունն է, իրենցը՝ փողը, դրանց ապրելու ձեւը քծնանքն է, մերը՝ բաց ճակատով քայլելը: Սրանք միայն իրենց լավ ապրել են ուզում, մենք՝ բոլորի լավ ապրելն ենք ուզում: Մենք ուժեղ ենք, որովհետեւ ազատ ենք, սիրում ենք մեր երկիրը, պայքարում ենք այդ երկրի ազատության համար: Մենք հաղթելու ենք, ժողովո՛ւրդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031