Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում կայացավ բազմահազարանոց սգո երթ՝ Բորիս Նեմցովի հիշատակին

Մարտ 01,2015 19:58

Այսօր ժամը 18-ի մոտ ավարտվեց սգո երթը, որով մոսկվացիները հարգում էին նախորդ օրը Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս քաղաքական գործիչ, Նիժնի Նովգորոդի մարզի նախկին գուբերնատոր Բորիս Նեմցովի հիշատակը:moskva2

Բազմահազարանոց (ըստ տարբեր տեղեկությունների՝ 50-100 հազար մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 16,5 հազար մարդ) երթի ընթացքում ավելի քան 20 մարդու ոստիկանները ձերբակալել են: Նրանց թվում է եղել նաեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:moskva3

Ցուցարարների պաստառների վրա գրված էին «Քարոզչությունը սպանում է», «Ոչ պատերազմին», «ՈՒկրաինայում մեր եղբայրներն են, ֆաշիստները Կրեմլում են» , «Խոսքեր չկան», «Հերոսները չեն մահանում», «Ռուսաստանն առանց Պուտինի» եւ այլն:

Հիշեցնենք, որ Նեմցովը կտրականապես դեմ էր հանդես գալիս Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին, եւ պնդում էր, որ ռուսները պետք է դուրս գան Դոնբասից:

Լուսանկարները՝ ռուսական կայքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031