Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ. «Ի՞նչ անենք` մենք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն ծաղրենք»

Մարտ 02,2015 13:49

«Ըմբռնումով ենք վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` հաշվի առնելով հոգեբանական և մի շարք այլ գործոններ ու հանգամանքներ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այսպես պատասխանեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հնչեցրած ելույթում, իր բնորոշմամբ, «գաղտնազերծել էր» ընդդիմադիր ուժերի «կոդավորված պլանը», և, ըստ էության, ծաղրել այդ ուժերին, օրինակ` հայտարարելով. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը»:

Zhirayr Sefilyan gave a press conference in Zarkerak press clubԻնչպես երևում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիրախում է նաև «Հիմնադիր խորհրդարանը: «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե «Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»:

Varujan AvetisyanՎարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում շեշտեց Լևոն Տեր-Պետրոսյանին չարձագանքելու հոգեբանական հանգամանքները: Հետաքրքրվեցինք` ի՞նչ հոգեբանական խնդրի մասին է խոսքը, նա մանրամասնեց. «Ակնհայտ է, որ իրավիճակը ցանկալի ձևով ներկայացնելու և դրանից ելք որոնելու հոգեբանական վիճակ է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, դրա համար էլ ըմբռնումով ենք վերաբերվում: Սա իմ անձնական կարծիքն է, քանի որ մենք հարկ չենք համարում մեր հասցեին արված ամեն հայտարարության անդրադառնալ»:

Մեր դիտարկմանը` սա հերթական հայտարարությունը հերթական գործչի կողմից չէ, որ արված է «Հիմնադիր խորհրդարանի» դեմ, այլ դրա հեղինակը ՀՀ առաջին նախագահն է, պարոն Ավետիսյանն արձագանքեց. «Դրա համար էլ ասացի, որ հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ` ըմբռնումով ենք վերաբերվում: Ինչ պատասխանենք, մենք էլ իրե՞ն ծաղրենք, ճիշտ կլինի՞, բնականաբար` ոչ»:

Հարցին` ի՞նչ խնդիր է հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանը, Վարուժան Ավետիսյանը «էական չհամարեց անդրադառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031