Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Դուրիցկայայի մայր. Պուտինը Նեմցովի սպանությունը ուզում է կապել Ուկրաինայի հետ. Daily Mail

Մարտ 02,2015 15:39

Բորիս Նեմցովի ուկրաինացի 23-ամյա ընկերուհի Աննա Դուրիցկայայի մայրը՝ Իրինա Դուրիցկայան ասում է, որ աղջիկը զանգահարել է իրեն Կրեմլի մոտակայքում Նեմցովի սպանությունից մի քանի րոպե հետո. «Աննան բռնել էր նրա ձեռքը, երբ հանկարծ մի քանի կրակոցի ձայն լսեց: Բորիս թուլացել եւ ընկել է: Աննան շատ էր վախեցել: Զանգել է ոստիկանությունը, հետո ինձ: Նա ասաց. «Մամա, Բորիսին սպանել են: Նրան մեջքից կրակեցին, նա ընկավ, նա իմ կողքը պառկած է»»,- բրիտանական Daily Mail-ի հետ զրույցում ասել է Իրինա Դուրիցկայան:

Այժմ նա պնդում է, որ Աննան Մոսկվայում զինված հսկողության տակ է, հարցաքննվում է սպանության առնչությամբ եւ նրա հեռախոսը վերցրել են: Քննիչները պնդել են, որ Աննան ուղղակի վկա է, բայց մայրը ասում է, որ Պուտինը փորձում է ընդդիմադիրի մահը կապել Ուկրաինայի հակամարտության հետ: «Չգիտես ինչու` ես վստահ եմ, որ խնդիր է դրված սպանությունը կապել Ուկրաինայի հետ եւ աղջիկս միակ ու ամենահեշտ ձեւն է դա անելու համար»,- ասել է մոդելի մայրը:

Աննա Դուրիցկայի փաստաբան Վադիմ Պրոխորովը ասել է, որ Մոսկվայի իշխանությունները չեն ուզում մոդելին թողնել, որ գնա Կիեւ. «Նա պատրաստ է վերադառնալ Ռուսաստան, եթե անհրաժեշտ լինի, բայց քննիչները չեն ուզում թողնեն, որ նա գա: Որպես վկա նա չպետք է զրկվի տեղաշարժի ազատությունից, բայց, փաստացի, նա հիմա տնային կալանքի տակ է»:

Փաստաբանը նաեւ ասել է, որ պատրաստվում են աղջկա «անօրինական բանտարկության» առնչությամբ բողոքել Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: «Նա պարզ ասել է, որ չի ուզում, որ իրեն թիկնապահներ տրամադրեն: Սակայն երկուսից չորս մարդ են ուղեկցում նրան: Մի քանի մարդիկ էլ նրա բնակարանի մոտ են կանգնած»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031