Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Պետրոսյանի նկատմամբ տարածված համաներումն է վիճարկվում

Մարտ 02,2015 19:41

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանության աշխատակազմի տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի քրեական գործը վերաքննիչ դատարանում է:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին նրան դատապարտել է 400  000 դրամի չափով տուգանքի, նրա նկատմամբ կիրառել է համաներում:

Ըստ գործի նյութերի, նա «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասվի հատուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան միջոցառումներ չէր իրականացրել,  համաձայն որի իրավախախտման հետեւանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կազմելով արձանագրություն տասնօրյա ժամկետում լուծելու համար, չէր կատարել այն:
Խոսքը «Դինգո Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերության վթարի մասին էր, որի հետեւանքով 1462 քմ. աղտոտվելու կապակցությամբ 2012թ. հունվարի 12-ին կազմվել էր արձանագրություն:

Շրջակա միջավայրին պատճառվել էր 14. 650. 000 ՀՀ դրամի վնաս:
Ըստ գործի նյութերի, Լեւոն Պետրոսյանը միջոցներ ձեռք չէր առել, որպեսզի վնասի չվճարված մասը՝ 7.350 000 ՀՀ դրամը ընկերությունից բռնագանձվի:

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք էր տվել, որ աշխատել է տարածքային բաժնի պետ: Նա տվյալ ընկերության տնօրեն Վահե Վարդանյանին ահազանգ էր ստացել, որ ընկերության Գեղանուշի պոչուկատարի խողովակաշարում տեղի է ունեցել վթար, գնացել է դեպքի վայր, կազմել է արձանագրություն, այն ստորագրել են ինքը եւ ընկերության աշխատակիցները: Ըստ այս արձանագրության, վնասը պետք է հատուցվեր մեկ ամսվա ընթացքում:

Ըստ բաժնի պետի, սակայն, ընկերության ծանր ֆինանսական վիճակը հաշվի առնելով, որոշակի գործողություններ համաձայնեցրել է ընկերության տնօրինության հետ:
Ամբաստանյալը նշել էր, որ դատարան չի դիմել, իսկ Սյունիքի մարզի դատարանն էլ այն հիմնավորումը, թե հայցային վաղեմության հիմքով չի դիմել դատարան, գնահատել է անհիմն:

Ի դեպ, առարկություններ են եղել կապված 7 միլիոնից ավելի գումարի պահանջի հետ:
Այդ գումարի հարցով կան դատական կարգով բողոքներ, մասնավորապես, նաեւ այն մասին, որ նշյալ գումարը մուծվել է դատական գործընթացների ժամանակ:

Այս գործով դատարան է հրավիրվել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային ավագ տեսուչը՝ Ա.Գաբրիելյանը: Նա մասնակցել է երկու տարի առաջ վթարի ժամանակ կազմված արձանագրության կազմանը, եւ հայտնել էր, թե «իր անփութության պատճառով 12.01.2012թ արձանագրված վթարի հետեւանքով պետությանը պատճառված սխալը գրվել է 7.300 000 դրամ», մինչդեռ, ծանոթության դիմաց գրվել է՝ ավարտված: Սա էլ դատարանը հավաստի չի համարել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031