Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Իրեն Դավալուից որեւիցե վտանգ չի սպառնում». «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2015 11:03

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի համար մեկնաբանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»:

Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը եւ իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից ու հնարավոր է նաեւ, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով հրաշալի գյուղից։ «Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար եւ միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որեւիցե վտանգ չի սպառնում»,- ասել է Սարգսյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031