Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ներսիսյան. «Ցեղասպանության հիշատակումը համահունչ է հայրենասիրությանը»

Մարտ 03,2015 12:08

«Ոմանք խոսում են Հայ դատից, բայց երբեք չեն եղել Արեւմտյան Հայաստանում: Մենք պետք է պահանջելուց առաջ կարողանանք փոխել այնտեղ ժողովրդագրական վիճակը: Մենք պետք է պահանջելուց առաջ փորձենք գնալ, ապրել մեր պապերի երկրում»,-ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, որն անդրադարձավ նաեւ փետրվարի 26-ին ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչմանը:

«Հենարան» ակումբում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն ասաց. «Ցեղասպանության ճանաչումը ընդունում եմ, որպես բարոյական հաղթանակների հանգրվան: Արդյունքը չեմ տեսնում` Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով»:

Ա. Ներսիսյանը հարցրեց. ինչի համար առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հենց մենք մեկուկես միլիոն զոհ տվեցինք. «Երբ այսպիսի հարցադրում եմ անում, ասում են` այս մարդը թուրքամետ է: Այն ժողովուրդը, երբ չի փորձում սթափ դատել, ուրեմն հայոց ցեղասպանագիտություն որպես գիտություն չի կարող առաջ գնալ: Ցեղասպանությունը 19-րդ դարի առաջին քառորդում է սկսվել՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մենք պետք է քաջություն ունենանք խոսել մեր սխալների մասին էլ»:

Ըստ Ա. Ներսիսյանի, ցեղասպանության մասին խոսելը համահունչ է հայրենասիրությանը:

«Մեր գրքերում մի սուտ է մտել, թե Զոհրապի գլուխը ջարդել են: Կարող եմ ցանկացած մեկի հետ բանավիճել: Իմ համար վիրավորական է, երբ իմ ժողովրդի մորթվելը դառնում է շահարկման առարկա»:

Անդրադառնալով Ցեղասպանության հռչակագրին, նա հարցրեց, թե մենք ինչ կարող ենք արել, պարտադրել սահմանների հետ կապված.

«Մեր պատմական հայրենիքում քրդեր են ապրում: Բայց մենք հակաթուրք ենք, պրոքուրդ ենք, իսկ այս հարցի լուծումն այն է, որ մենք զգանք Արևմտյան Հայաստանի հողը մեր ոտքի տակ»:

Ա. Ներսիսյանը դեմ է, երբ օտարի վրա է հույսը դրվում, ըստ նրա «հերիք է ակնկալել, թե երբ Օբաման կասի «Ցեղասպանություն» բառը»: Նա հիշեց 1981 թվականը, երբ ԱՄՆ էքս-նախագահը Ռեյգանը արտասանեց Ցեղասպանություն բառը, ասաց, որ Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարվել է Ցեղասպանություն, սակայն ի՞նչ փոխվեց դրանից հետո:

Ըստ պատմաբանի, հակաթուրքիզմն այսօր մեզ ոչինչ չի տալիս եւ հորդորեց քաղաքական ռոմանտիզմից, զգացմունքային գնահատականներից զերծ մնալ:

«Դեմ չեմ, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը», բայց դրա համար հարկավոր են քայլեր»:

Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե պատմաբանն անընդհատ ասում է «չպետք է քաղաքականացվեն իր մտքերը, բայց չէ՞ որ պատմաբանների մեծ մասը կուսակցականներ են, քաղաքական գործիչներ են», նա ասաց. «Ես զտարյուն պատմաբան եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031