Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության դավադրությունը շարունակվում է ընդդիմադիր դաշտում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 03,2015 12:56

Գրեթե բոլորը գիտակցում ես, որ երկիրը գնում է դանդաղ մահվան, իսկ ընդդիմադիր ինչ-որ ուժեր փորձում են իշխանափոխություն իրականացնել, որպեսզի իրենք ղեկավարեն երկիրը դանդաղ մահվան այդ փուլում։ Ընդ որում, այդ պայքարում գզվռտոցների պակաս չկա՝ կուսակցություններն իրար հետ դաշինքներ են կազմում, քանդում հները, իրար հայհոյում, հետո եղբայրանում եւ այլն։ Այդ առումով ամեն ինչ «նորմալ է»։ Ավելին՝ ինչ-որ փուլում Կոնգրեսը նույնպես ստիպված եղավ ներքաշվել այդ գզվռտոցի մեջ, որովհետեւ միայնակ իշխանափոխություն իրականացնել չէր

կարող, իսկ երկիրը «դանդաղ մահվան» ուղեծրից դուրս բերել անպայման պետք էր։ Բայց՝ տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ 1998-ին։

Ըստ երեւույթին Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ուներ, երբ մարտի 1-ի իր ելույթում մեջբերեց 1998թ. մարտի 3-ի հրաժարականի իր ուղերձի հայտնի հատվածը. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների… հետ»։

Այն ժամանակ էլ նրա շրջապատում շատերը հասկանում էին, որ ինքն իրավացի է, բայց գերադասեցին իրենց չհասկացողի տեղ դնել ու լռել՝ համարելով, որ իշխանությունը զավթելու հրաշալի առիթ է ստեղծվել։ Դա իսկապես լռության դավադրություն էր. ոմանք լռում էին՝ վախենալով «ազգի դավաճանի» պիտակից, ուրիշները լռում էին՝ որպեսզի տեղ ունենան իշխանական նոր համակարգում։

Այսօր լռության դավադրությունը շարունակվում է ընդդիմադիր դաշտում (չնայած՝ իշխանական համակարգում նույնպես դավադրության մասնակիցների պակաս չկա): Տեսեք՝ ընդդիմադիր դաշտում առանձին– առանձին համարյա բոլորը հասկանում են, որ արտաքին քաղաքականության հիմքում պահանջատիրության հարցը դնելը սխալ է, դա մեզ միայն վնասելու է, բայց գերադասում են լռել։ Տարբերությունն ընդամենը այն է, որ 1998-ին լռության դավադրության նպատակն իշխանությունը զավթելն էր, հիմա՝ ընդդիմադիր դաշտը «գրավելը»։ Բայց էությունը նույնն է՝ գիտակցաբար ոտնահարել պետական շահը հանուն անձնական (կամ խմբակային) շահերի։ Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031