Լրահոս
Օրվա լրահոսը

 Սահմանախախտն Աֆրիկայի փոխարեն հայտնվեց Շիրակի մարզո՞ւմ   

Մարտ 03,2015 13:45

Ինչպես հայտնի է, նախորդ օրը Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ վարչության աշխատակիցները ձերբակալել էին սահմանախախտի, որը գիշերով ապօրինի կերպով հատել էր հայ-թուրքական սահմանը: Նրա մոտ հայտնաբերել էին  Չեխիայի հանրապետություն վերադառնալու մասին վկայական:

Շիրակի մարզի իրավապահներից մեկը  Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերջինս Չեխիայի քաղաքացի է, ազգությամբ չեխ է, կրոնական շեղումներ ունի, ամենայն հավանականությամբ այդ հողի վրա էլ հայտնվել է Հայաստանի տարածքում, տեսքով խեղճուկրակ մի անձնավորություն է, մուրացիկ թափառականի տպավորություն  թողնող:

Վերջինս իրեն ձերբակալողներին  փորձել է համոզել, որ ինքը պատահաբար, շփոթմունքից դրդված է հատել Թուրքիայի սահմանը, իրականում իրեն Աֆրիկան էր պետք, ու Աֆրիկայի փոխարեն հայտնվել է Շիրակի մարզում:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ու հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն  հանձնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031