Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ռոբերտ Քոչարյանին այս միջոցո՞վ եք ուզում ուղարկել թոշակի»

Մարտ 03,2015 16:54

Այսօր ԱԺ-ում շարունակվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց՝ երկու պաշտոնաթող նախագահներին, որ պատրաստվում եք տալ այդ կենսաթոշակը, ինչ է, այդ մարդիկ կարիքն ունե՞ն դրա: Որքան գիտեմ, նրանք բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում եւ դրա կարիքը չունեն: 1 մլն-ից ավելի մարդ գտնվում է աղքատության մեջ եւ այդ տատիկ-պապիկները առավել կարիքն ունեն այդ կենսաթոշակի: Նրանք առանց այդ կենսաթոշակի էլ բարեկեցիկ կյանքով ապրում են, ինչո՞ւ եք այդ հարցն այսօր արտահերթով բերել եւ քննարկում: Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ուզում եք իրապե՞ս այդ մարդկանց ուղարկել թոշակի: Հատկապես Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ինքը վաղուց թոշակային տարիքում է գտնվում, թոշակառու է: Միգուցե Ռոբերտ Քոչարյանին այս միջոցո՞վ եք ուզում ուղարկել թոշակի: Որքա՞ն է կազմում ձեր նախատեսած գումարը՝ 10 տարիների համար, որը պատրաստվում եք հատկացնել այս նախագահներին՝ որպես կենսաթոշակ, քանի՞ մլն դրամ է կազմում:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդ օրենքը գործում է 1996-ից եւ նոր չեն այդ հատուկ կենսաթոշակի ինստիտուտը ներմուծելու. «Այն կապել բարեկեցիկ լինելու հետ չի կարելի: Բարեկեցիկ կամ ոչ բարեկեցիկ ապրելու հետ կապված երկրում գործում է անապահովության գնահատման համակարգ, որով որոշվում է սոցիալական աջակցության տեսակները, ձեւերը: Սա սոցիալական աջակցության ծրագիր չէ, ընդունված է ամբողջ աշխարհում եւ այնպես չի, որ նոր ենք ներմուծում»:

Հարցին՝ ինչքա՞ն է կազմում մինչ այսօր վճարված այդ կենսաթոշակի չափը եւ 10 տարի հետո ինչքա՞ն կկազմի եւ արդյոք նախագահներից դիմում չի՞ եղել, չե՞ն խնդրել, որ իրենց չհատկացնեն այդ կենսաթոշակը, թե՞ հատուկ իրենք են դիմել, որ բերեք այսպիսի օրենքի նախագիծ՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ներկայումս վճարված կենսաթոշակի չափը կազմում է շուրջ 320 հազար դրամ ամսական: Ինչ վերաբերում է դրանց օգտագործմանը, նպատակային նշանակությանը, տեղյակ եմ, որ պաշտոնաթող նախագահները դրանք օգտագործում են բարեգործական նպատակներով: Դա իրենց իրավունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ոչ հեռաւոր անցյալին, երբ Տիկին Փոստանջյան մի քանի ամինսեր (6, 7?) երկրից բացակայեցաւ, մեկնեցաւ ԱՄՆ ինչ-որ դասընթացքների հետեւելու համար, եւ այդպեսով ան ընդհատեց եւ առկախեց ԱԺ պատգամաւորի իր պաշտոնը եւ մինչեւ իսկ տարրական ներկայությունը, արդյոք այդ ընթացքում շարունակե՞ց ստանալ ԱԺ պատգամաւորի իր աշխատանքային լրիւ վարձատրությունը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031