Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ

Մարտ 03,2015 17:30

Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարներն այսուհետ կարելի է կատարել  Յունիբանկում: Սահմանված կարգով վճարումները կատարելուն պես` բանկը տեղում հաճախորդին կտրամադրի ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոն:

Օրենքով սահմանված  վճարումները ներառում են  համապատասխան տրանսպորտային միջոցի համար սահմանված բնապահպանական վճարը,  տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը,  գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, եթե տիրապետողի կողմից կան գույքահարկի պարտավորություններ, ինչպես նաև` պետական տուրքը և բանկի ծառայության վճարը:

Տեխնիկական զննության կտրոնների համար բանկ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`

·   տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,

·  տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում: Տեղեկանք չի ներկայացվում նաև Երևան քաղաքում գրանցված ավտոմեքենաների դեպքում:

Լայն մասնաճյուղային ցանցի շնորհիվ Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում: Ներկայումս բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է  բանկի ներկայացուցչությունը:  Յունիբանկի հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 256 հազար:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031