Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին: Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական պետությանը ԵՏՄ-ն չի փոխարինի

Մարտ 03,2015 17:35

«Նախորդ տարիներին շատ աշխատանք է կատարվել: Նկատի ունեմ Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ընդհանուր շուկայի ստեղծումը, Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումը»,- այս մասին, ըստ Rosbalt.ru-ի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ հավելել է, որ միասնական պետության շրջանակներում կան որոշ հարցեր, որոշ խնդիրներ, որոնք լուծվում են. «Եվ այս համատեքստում այս միությունը նույնիսկ ավելի զարգացած ինչ-որ բան է հանդիսանում, հատկապես, եթե դիտարկենք սոցիալական հարցերը եւ այն, թե ինչպես ենք մենք դրանք լուծում ի շահ մեր քաղաքացիների»,- նշել է նա:

Rg.ru-ն էլ հաղորդել է, որ իր խոսքում Լուկաշենկոն հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միությունը ընդլայնվել է. փաստացի Ղրղըզստանը եւ Հայաստանն են միացել: «Անցած տարվա դեկտեմբերին մենք Ղազախստանի հետ անդրադարձանք մեր ընդհանուր հարցերին: Մենք քննարկեցին բոլոր խնդիրները Սոչիի հանդիպման ընթացքում:

Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկի բանակցությունների որոշման կայացումից հետո շատերը կասկածում էին այդ հանդիպման նպատակահարմարության առնչությամբ. «Բոլոր որոշումները, որոնք ընդունվել էին նախագահների կողմից, իրականացվում են: Տեղեկություն է տարածվել, որ Պետրո Պորոշենկոն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման որոշում է ստորագրել: Այսինքն` սկսվում է Սահմանադրության փոփոխությունը: Այս շրջանում կարելի է լուծել բոլոր հարցերը, սա մեծ առաջընթաց է»:

Լուկաշենկոն ասել է, որ կա բոլոր հարցերը լուծելու հնարավորություն ճիշտ որոշումներ կայացնելու միջոցով. «Դժվար ժամանակներ են ամբողջ աշխարհում: Որոշումների ընդունման կարիք կա, բայց ես կարծում եմ, որ մենք Ձեզ հետ կընդունենք այդ որոշումները»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031