Լրահոս
Օրվա լրահոսը

Ստենդֆորդի համալսարանը կհովանավորի ուսանողներին, որ միանան Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը Ստամբուլում

Մարտ 03,2015 17:57
cexaspanutyun

Ստենդֆորդի գլոբալ հետազոտությունների բաժինը, Մարդու իրավունքների Հանդա կենտրոնի, Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Իսլամական հետազոտությունների Աբբասի ծրագրի հետ համատեղ որոշել են հովանավորել երեք Ստենդֆորդի ուսանողների, որ մասնակցեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը Ստամբուլում: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի մամուլի հաղորդագրությունից:

«Մենք ուրախ ենք, որ Ստենդֆորդի համալսարանը կաջակցի «2015 ծրագրի» ջանքերին, որով աջակցություն է ցուցաբերվում Հայոց ցեղասպանության միջազգային ոգեկոչմանը այս տարվա ապրիլ ամսին Ստամբուլում»,- ասում է «2015 ծրագրի» վարչության անդամ Սիփան Պարսեղյանը եւ հավելում. «Մենք անհամբեր սպասում ենք, որ Ստենդֆորդի ուսանողները օգտվեն պատմական ոգեկոչման արարողությանը մասնակցելու հնարավորությունից»:

Ստենդֆորդի գլոբալ ուսումնասիրությունների տնօրեն Նորման Նաիմարկի խոսքերով՝ Հայաստանի եւ Թուրքիայի գիտնականների հետ Հայոց ցեղասպանության հարցերը քննարկելու հնարավորությունը շատ կարեւոր է իրենց ուսանողների ինտելեկտուալ աճի համար: «Սա համապատասխանում է Ստենդֆորդի գլոբալ ուսումնասիրությունների առաքելությանը եւ եզակի հնարավորություններ է տալիս ուսանողներին հետազոտել բարդ խնդիրները մի քանի տեսանկյուններից»:

«2015 ծրագիրը» ԱՄՆ-ում հիմնադրված կազմակերպությունն է, որը աշխատում է, որպեսզի ապահովի ցեղասպանության ոգեկոչման արարողությունների նպատակով մեծ քանակությամբ հայերի ներկայությունը Թուրքիայում: Դրամաշնորհները հասանելի են ցանկացած ուսանողի, որը հետաքրքրված է այս արարողությամբ:

Ոգեկոչման արարողության շրջանակներում նախատեսվում է համերգ՝ ապրիլի 22-ին Ստամբուլում, իսկ ապրիլի 24-ին՝ տարբեր միջոցառումներ նույն քաղաքի տարբեր մասերում եւ ակադեմիական գիտաժողով՝ ապրիլի 26-ին եւ 27-ին Բիլգի համալսարանում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031