Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճած» Իջեւանում ավագանու ԲՀԿ անդամ ոչ մի թեկնածու չկա

Մարտ 03,2015 18:04

Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոնում կկայանան համայնքի ավագանու ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու 15 տեղի համար գրանցվել է 21 թեկնածու:

Թեկնածուների մեծ մասը` 14 հոգի, անկուսակցական է, ավագանու թեկնածուներից ՀՀԿ անդամ է 4 , ՀՅԴ անդամ՝ 2, ՕԵԿ անդամ՝ 1 հոգի:

Ավագանու թեկնածուների ցանկում ԲՀԿ անդամ չկա: Դա չի նշանակում, որ Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը ավագանու ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու, որովհետեւ ավագանու թեկնածուներ են առաջադրվել ավագանու գործող կազմից, ընտրվելու իրական հնարավորություն ունեցող, 8 հոգի, որոնք քաղաքապետի գործունեության հանդեպ լոյալ են տրամադրված:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031