Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. Խոջալուի դեպքերի համար ադրբեջանցիներից ներողություն խնդրողները վտարանդիներ են

Մարտ 03,2015 18:55

«Մարմնովս սարսուռ է անցնում այն հանգամանքից, որ կան հայեր, որոնք կարող են ներողություն խնդրել ադրբեջանցիներից եղեռնի համար»,- մարտի 3-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ավանդական ուշույի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

Նա համարում է, որ համացանցում պետք է հակահարված տալ հակահայկական քարոզչություն անող հայերին, որոնք նպատակ ունեն ոչնչացնելու եւ կազմալուծելու Հայաստանը. «Ես ուզում եմ նրանց հարց ուղել՝ ասենք թե այդ սուտը, որը հորինել են ադրբեջանցիները մի պահ ենթադրենք, որ ճիշտ է, բայց արդյոք մեզնից որեւիցե մեկը լսե՞լ է ադրբեջանցիներից ներողություն Սումգայիթի ցեղասպանության համար, ներողություն Բաքվի ջարդերի համար, Սաֆարովի համար որեւիցե մեկը ներողություն խնդրե՞լ է: Սահմանները պաշտպանելուց մենք գրեթե ամեն օր երիտասարդ սպաների եւ շարքայինների դիակներ են գալիս, որեւիցե մեկը նրանց համար մեզնից ներողություն խնդրե՞լ է, եթե այո՛, ապա կարելի է ինչ-որ մի տեղ արդարացնել, ասել՝ այս մարդն էլ շնորհակալության համար ձեւականորեն ներողություն է խնդրել Խոջալուի համար»:

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը իր խոսքում նշեց, որ խոսքի ազատություն հասկացությունը պետք է ունենա չափ եւ սահման: Նա համարում է, որ հանդուրժողականությունը պետք է մի կողմ դնել, քանի որ Խոջալուի դեպքերի համար ադրբեջանցիներից ներողություն խնդրելը զրպարտություն է: Ռեժիսորի կարծիքով՝ համացանցում նման հայտարարություններ անողները ֆեյքեր չեն, նրանք աշխատություններ եւ գրքեր են գրում. «Նրանք հիմնականում վտարանդիներ են, այսինքն` ինչ-որ մի ժամանակ փախել են Հայաստանից եւ իրենց համարում վտարանդի: Իրենք գրում են հայրենասիրական գրքեր եւ աշխատություններ, այդ ամենն իրենց հալածյալներ է դարձնում, հետո արդեն գրում են տեքստեր գրել, որտեղ դնում են տեղեկություն, որն իրենց ասված է անելու: Այդ տեղեկությունն արդեն մեր դեմ է, այդ ամբողջ տեքստի իմաստն այդ երկու նախադասությունների մեջ է»:

Լուսանկարը` «Նոյյան Տապանի»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031