Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նեմցովի սպանության առեղծվածներն՝ ըստ քաղաքագետի

Մարտ 03,2015 20:03

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը դժվար թե Վլադիմիր Պուտինը պատվիրած լիներ: Ըստ նրա, Վլադիմիր Պուտինը այնքան հիմար քաղաքական գործիչ չէ, որ բազմաթիվ խնդիրներ ունենալով թե՛ երկրի ներսում, եւ թե՛ երկրից դուրս, ձեռնարկեր Նեմցովի սպանությունը: Ըստ նրա, Պուտինը եթե ուզեր հաշվեհարդար տեսնել Նեմցովի հետ, կվարվեր այնպես, ինչպես իր քաղաքական մյուս բոլոր հակառակորդների հետ. երկար ժամանակով կբանտարկեր: Այդպիսի բազմաթիվ փաստեր կան Պուտինի մեթոդներից: Չնայած, ըստ քաղաքագետի, Նեմցովը խարիզմատիկ ֆիգուր է, հռետորական արվեստին լավ տիրապետող, սակայն Պուտինի համար չուներ այն տրամաչափը, որ նրան վերացներ:

«Նեմցովի սպանության վարկածները շատ տարբեր են՝ սկսած նրանից, որ Պուտինի բեսպրեդել շրջապատն է կազմակերպել, սա առավել տարածված է Արեւմուտքում, վերջացրած նրանով, որ Ռուսաստանն այսօր բացեիբաց մեղադրում է ուկրաինական գաղտնի գործակալություններին այս սպանությունը կազմակերպելու համար, որպեսզի սրի ներքին քաղաքական իրավիճակը Ռուսաստանում: Ես պետք է նշեմ, որ ավելի հակված եմ այն վարկածին, որ սա Պուտինի թշնամիների կազմակերպածն էր: Ինչքան էլ ուզում է Նեմցովը շատ հայտնի ֆիգուր լիներ Ռուսաստանի քաղաքական ասպարեզում, քանի որ Ռուսաստանը դասական դեմոկրատական երկիր չէ, քաղաքական դաշտն ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից , ռուսական ընդդիմությունը շատ թույլ է: Արեւմուտքը եւ նրանց հովանավորյալ ուժերը փորձում են տեսիլք ստեղծել Ռուսաստանում հզոր, ընդդիմադիր ուժերի մասին, բայց նույնիսկ 100-150 հազարանոց միտինգը 15 միլիոն բնակչություն ունեցող Մոսկվայում շատ փոքր է… Ռուսական իշխանությունները շատ բիրտ եւ կոպիտ ճնշում են ընդդիմությանը, որովհետեւ իրենք կարող են դա անել: Եւ Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ որեւիցե երկրի կամ միջազգային ընկերությունների քննադատությունները: Պարոն Պուտինը կոպիտ ասած թքած է ունեցել նրանց բոլորի վրա, փաստը ցույց է տալիս դա»:

Քաղաքագետը ներկայացնում է նաեւ իր նկատառումները ընդդիմադիր գործչի սպանությունը փաստող տեսաերիզի մասին: «Տեսաերիզը դիտելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սպանողները բավական լավ տեղյակ են եղել, թե որտեղ են տեղադրված փողոցները վերահսկող տեսախցիկները: Նրանք ոչ միայն տեղյակ են եղել, նրանք նաեւ լավ պատկերացրել են, թե որ պահին եւ ինչպես կարելի է իրագործել այդ սպանությունը, որպեսզի նույնիսկ Կարմիր հրապարակը ու դրա շրջակայքը միլիմետր առ միլիմետր վերահսկող տեսախցիկները չկարողանան պատկերել կոնկրետ սպանության պահը: Սպանության վերաբերյալ կան ցուցմունքներ, որոնք տվել են թե՛ Ուկրաինացի մոդել Դուրիցկայան, որին համարում են Նեմցովի ընկերուհի ե՛ւ թե վկաները: Այստեղ հետաքրքիրն այն է, որ պատահաբար փողոցում հայտնվում է ձյուն մաքրող մեքենա: Այն դեպքում, երբ որ Մոսկվայում ձյուն չի տեղացել , Մոսկվայում այդ պահին եղել է + 1 աստիճան տաքություն, եւ ձյուն մաքրող մեքենայի այդտեղ հայտնվելը շատ տարօրինակ էր: Ձյուն մաքրող մեքենան, հայտնվելով այդ պահին այդտեղ, փակում է տեսախցիկի տեսադաշտը, եւ մենք ընդամենը տեսնում ենք, որ էդտեղից մի մարդ փախչելով, վազելով նստում է սպիտակ մեքենան ու գնում է: Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք մարդասպանը կամրջի կողքի աստիճաններով է բարձրացել վերեւ. չէ՞ որ ի սկզբանե ասում էին մարդասպանները մեքենայով մոտեցել են եւ գնդակահարել են Նեմցովին, իսկ տեսաերիզում պատկերվում է լիովին այլ պատկեր, որ մարդասպանը նստել է իրեն սպասող մեքենան, որը, ի դեպ, կանգնեց նույն ձյուն մաքրող մեքենայի կողքին:Իսկ կարող է մարդասպանը ոչ մեքենայով է ժամանել, ոչ էլ աստիճաներով է բարձրացել, այլ հենց եղել է ձյուն մաքրող մեքենայի մեջ…Ո՞վ կարող է դա հերքել, ոչ ոք, բազմաթիվ տարբեր ցուցմունքներ են տալիս: Օրինակ՝ մեկը ցուցմունք է  տվել եւ ասել, որ ինքը Նեմցովից 80 մետր հեռավորության վրա է գտվել եւ վազել է օգնություն ցուցաբերել, տեսաերիզում բացարձակ այդպիսի բան չկա: Նույնիսկ Նեմցովի ընկերուհու տեղաշարժը այդ տարածքում լիովին պատկերված է, բայց ոչ ոք Նեմցովին չի մոտենում, ոչ մի օգնություն չի ցուցաբերում: Հարց է առաջանում՝ ո՞վ է էդ մարդը, որ էդպիսի ցուցմունքներ է տալիս:Այդ աղջկա՝ Ուկրաինացի մոդելի պահվածքը եւ շատ հետաքրքիր է, ինքը շատ հանգիստ մոտենում է  ձյուն մաքրող մեքենայի վարորդին, նրա հետ խոսում է բավական երկար, հետագայում նորից գնում է Նեմցովի մարմնի մոտ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն չէ, թե նա երիտասարդ աղջիկ է, 23 տարեկան, որի կողքին մի քանի վայրկյան առաջ գնդակահարում են մարդու, դա բացարձակ չվախեցող մարդու պահվածք է…Եթե նա շոկի մեջ լիներ, ապա էդպես հանգիստ չէր զրուցի վարորդի հետ, էդ հիմա է ներկայացնում, թե ինքը իբրեւ հիստերիայի մեջ է եղել, զանգել է իր հիվանդ մայրիկին Կիեւում: Դա շատ լավ կարելի է հնարել», -ասում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Իսկ հարգելի «քաղաքագետը» չի կարծում որ հեն դրա համար էլ Պուտինի հրամանով կարող է եղած լինել, քանի որ ռուսական «պրոպագանադայի մեքէնան» պիտի ասէր որ «Պուտինը հո հիմար չի…» կամ հենց ինքը «քաղաքագետը»…«Ես պետք է նշեմ, որ ավելի հակված եմ այն վարկածին, որ սա Պուտինի թշնամիների կազմակերպածն էր:» Կարծում եմ նույն կերպ էլ …«Ուկրաինական հատուկ ծառայությունները…»: Մոռանում էք որ Ռուսաստանի Նախագահը ախր մի ժամանակ ինքը «հատուկ ծառայությունների….» ներկայացուցիչ էր եվ էդ խաղեէրը լավ գիտի…

    • Հովիկ says:

      Հարգելի Գալուստ Ենոքյան կարծիքտ լավ էս արել գրել ես,բայց քաղաքագետ բառը ի՞նչու ես չակերտների մեջ դրել:Դրանով արդեն ցույց ես տալիս թե ով ես կամ ումոնցեն ես:

      • Գալուստ Ենոքյան says:

        Կներես Հովիկ, ես քաղաքագետ բառը լավ չեմ հասկանում մասնագիտություն է թե պաշտոն է…դրա համար չակերտների մեջ եմ առել…էդ բառը ինձ միշտ հիշեցնում է Սունդուկյանի թատրոնի ետեվի այգում հավաքվող ֆուտբոլասերներին որ հավաքվում ու ժամերով խոսում էին…անձնական ոչինչ չկա…ինչքան հասկանում եմ մենք հայերս, բոլորս էլ քաղաքագետներ ենք (կարծում եմ լավ կլիներ նորից չակերտների մեջ առնել էդ բառը, բայց վախենամ նորից վիրավորական լինի)…Հարգանքներով Գալուստ, ներող կլնես…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031