Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Կյանքում ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ձգտեք հասնել բարձունքների»

Մարտ 03,2015 22:00

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը  մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախարարությունը սկսել է կարեւորել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությունն ազգաբնակչության շրջանում, ինչի նպատակով մշակվել են ծրագրեր, որոնք մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն:

avelacum

Դրանցից մեկը Հայաստանի մարզական աստղերի, անվանի մարզիչների եւ մարզական գործիչների հանդիպումներն են հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:

 

Այսօր այդ ծրագիրը մեկնարկեց Դավիթաշեն համայնքի թիվ 200 հիմնական դպրոցում, ուր հյուրընկալվեց օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

dproc

Անվանի մարզիկի եւ մարզչի մարզական անցած ուղու մասին ցուցադրվեց տեսանյութ, որից հետո Լեւոն Ջուլֆալակյանը պատմեց մարդու կյանքում սպորտի, մասնավորապես՝ ըմբշամարտի, ունեցած կարեւոր դերի, իր մարզական կենսագրության հետաքրքիր իրադարձությունների մասին, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: Լեւոն Ջուլֆալակյանը դպրոցականներին հորդորեց լավ սովորել եւ անպայման զբաղվել ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով: «Կյանքում ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ձգտեք հասնել բարձունքների, ինքներդ ձեր առջեւ դրած խնդիրները լուծելու ճանապարհին հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները եւ երբեք չընկճվել: Իսկ այդ ամենին հասնել ձեզ կօգնի սպորտը, որը մարդու մեջ դաստիարակում է կարգապահություն, նպատակին հասնելու կամք եւ հոգեբանական պատրաստվածություն: Լավ մասնագետ դառնալու համար մարդը պետք է նախ եւ առաջ առողջ լինի», – ասաց անվանի մարզիկն ու մարզիչը:

Քիչ ավելի ուշ միջոցառմանը միացավ նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: Նա նույնպես ողջունեց աշակերտներին, մաղթեց, որպեսզի նրանք մեծանան առողջ, ուսման մեջ լինեն առաջավոր, որովհետեւ նրանք են մեր երկրի ապագան: Իսկ երկրին հարկավոր է առողջ ու կրթված սերունդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031