Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը Մարտի 8-ի առթիվ թանկարժեք նվեր է գնել ՀԱԿ-ի պատգամավորի համար. 1in.am

Մարտ 03,2015 22:30

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 23¬-ին բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել է 25 արվեստագետների՝ Լևոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արևիկ Արևշատյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի և այլոց կտավներ: Ցուցահանդեսը, սակայն, պատգամավորների շրջանում մեծ հետաքրքրություն չի առաջացրել:

Այսօր, սակայն, արձանագրվեց հետաքրքիր դեպք. վաճառվեց մի կտավ: Գնորդը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ով կտավը գնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար` Մարտի 8-ի առթիվ:

Լյուդմիլա Սարգսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ո՞րն էր ընդդիմադիր պատգամավորին այս մեծ նվերը մատուցելու շարժառիթը: Լյուդմիլա Սարգսյանը պատմեց, որ նախորդ շաբաթ` ԱԺ նիստերից մեկի ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրավիրել է իրեն` դիտելու ցուցահանդեսը: «Ասացի՝ ասենք նայեցի, հետո ի՞նչ, ասաց` մենք կկազմակերպենք, Ձեզ համար նվեր կառնենք: Իսկ ես ասացի` մեծ-մեծ մի’ խոսիր և ինձ հետ խոսելիս զգույշ եղիր, քանի որ ինչ-որ ասում ես, ես հետո պահանջատեր եմ: Նա էլ ասաց, որ կզանգի Գագիկ Ծառուկյանին` Ձեզ համար կառնի: Ես հասկացա՝ ինչու է այդպես ասում: Ընդ որում՝ չգիտեմ` ում դեպքում ինչպես, բայց իմ դեպքում անհիմն է»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031