Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշեն ՔԿՀ մոտ արտակարգ իրավիճակ է. կրակում են (լրացված)

Մարտ 04,2015 15:03

Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ forrights.am-ի՝ Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվածների անունները Մեսրոպ Մ., Լևոն Ղազարյան (հայտնի է որպես «Երրորդ մասի Լյովիկ»), և Դրաստամատ Թադևոսյան:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասաց, որ երեք մահացածներն էլ նախկինում դատվածություն են ունեցել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031