Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական ճգնաժամը և ԵԽԽՎ նախագահի նամակը. Civilnet

Մարտ 04,2015 17:12

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ակնհայտոեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում»,- ասված է փետրվարի 16-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորին ուղղված նամակում, որի հեղինակներն են Ազգային ժողովի երեք պատգամավորներ՝ Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ):

Նամակում, մասնավորապես, ասված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Նամակն ստանալուց երկու օր անց՝ փետրվարի 18-ին, Բրասյորն արձագանքել է՝ հայտարարելով, որ «ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չունեն»:

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը հանգեցրեց երկրում ներքաղաքական իրադրության սրման:

Անանուն աղբյուրը ՍիվիլՆեթին է փոխանցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին ուղղված նամակն ու նրա պատասխանը:  Ստորև թարգմանաբար ներկայացված է Անն Բրասյորին ուղղված նամակի տեքստը:

«Տիկին նախագահ,

Դուք հնարավոր է՝ արդեն տեղյակ եք վերջին երկու շաբաթներին Հայաստանում անսպասելի զարգացումներից: Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լայնամասշտաբ պատերազմ հայտարարեց Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Սարգսյանը հրապարակայնորեն խոստացավ, որ կանի հնարավոր ամեն բան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկելու համար: Նա անմիջապես հրամանագիր ստորագրեց պարոն Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդից հեռացնելու մասին: Նախագահը նաև կարգադրեց Ազգային ժողովի նախագահին դիտարկել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Ավելին՝ նա կարգադրեց վարչապետին հարկային ստուգումներ անցկացնել բոլոր այն ձեռնարկություններում, որոնցում Ծառուկյանը բաժնեմաս ունի:

Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է. պատճառը պարզ է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրաժարումը աջակցել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որոնց միակ նպատակն է ևս տասը տարով երկարաձգել իշխանության զավթումը» :

Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031