Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյանը չի ընդունում Թեւոսիկի եղբոր սպանության մեղադրանքը

Մարտ 04,2015 17:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Արթուր Սաֆարյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը:

Մեղադրող Ա. Փանսոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Իսրայել Սարգսյանը ստացել էր պատվեր՝ Արթուր Սաֆարյանին սպանելու համար: Նա Մովսես Ներսիսյանի հետ 2014թ. հունվարի 26-ից սկսել են հետեւել, «դիրքավորվել», որպեսզի կատարեն սպանությունը: Երբ Արթուր Սաֆարյանը իջել է իր ավտոմեքենայից, Մովսեսը կրակել եւ սպանել է նրան:

Հետագայում, ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը անհանգստանալով, որ հայտնի կդառնա Արթուրի սպանությունը, որոշել է սպանել Մովսեսին, նրան փետրվարի 1-ին հրավիրել է մոթել, այնուհետեւ այնտեղ սպանել եւ հետագայում դիակը նետել: Մովսեսի մեքենան տարել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածք եւ ստեղծել տպավորություն, թե Մովսեսը հեռացել է:

Դատարան ներկայացած վկա Արմեն Չախմախչյանը, որը կրակոցների ձայն էր լսել, սակայն պատուհանի մոտ գտնվելով, անմիջապես դուրս էր նայել դեպի բակ, որտեղ եղել է քար լռություն, որեւէ մեկին չի տեսել, իսկ կրակոցներից հետո 2 րոպեի ընթացքում լսել է օգնության կանչեր, գոռոցներ: Իջել է ներքեւ, տեսել Արթուրը պառկած է ասֆալտին, կողքին եղել է Արթուրի տղան: Անմիջապես կանգնեցրել է «Ջիփ» ավտոմեքենա, որտեղ եղել են երկու կին եւ Արթուրին հասցրել են Պռոշյանի հիվանդանոց: Նա լսել էր 3-4 կրակոց իրար ետեւից: Նա ասաց, որ ճանաչել է Արթուր Սաֆարյանին՝ որպես հարեւան մուտքում ապրող եւ ճանաչել է դրական՝ լավ իմաստով:

Դատարան ներկայացած հաջորդ վկան հիվանդանոցի հերթապահն էր՝ Ռուզաննա Մարգարյանը, որը հայտնեց, որ ցուցմունք չի տվել եւ ընդամենը լրացրել է կրիմինալ մատյանը: Նա նույնիսկ չէր հիշում, թե ինչից է մահացել իրենց մոտ բերված այդ անձը: «Իմ միջամտությունն այդտեղ չկա, ինչ եղել է, կրիմինալ մատյանում է եղել»,- ասաց նա:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031