Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության գործով վկա. «Վկան շարունակեց. «Ինձ դատեիք էլի»

Մարտ 04,2015 19:15

Իսրայել Սարգսյանը՝ Իսոն ենթադրություն համարեց իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա  պաշտպանությունն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթացած դատական նիստին իրականացնում էր հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ, փաստաբան Հեկտոր Սարդարյանը: Ըստ դատախազ Արմեն Փանոսյանի, Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ կազմակերպել եւ օժանդակել էր  Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանությանը:Բացի այդ, ըստ հրապարակված մեղադրական եզրակացության, ամբաստանյալը հանցանքը կատարելու նպատակով կյանքից զրկել էր նաեւ Մովսեսին:

Նա մեղադրվում էր նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իր ավտոտնակում ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության չորս հատ ճայթիչներ պահելու, արկային վառոդի թվով հինգ հատիկ պահելու համար:

Դատարան ներկայացած հիվանդանոցի հերթապահը ՝ Ռուզաննա Մարգարյանը քանի որ համառորեն պնդում էր, թե քննիչի մոտ ինքը որեւէ ցուցմունք չի տվել, այլ ստորագրել է այդ օրվա կրիմինալ մատյանի տակ, դատախազը հրապարակեց նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը:

Մինչդեռ, ըստ հրապարակվածի, բավական շատ էր նկարագրական մասը: Վկան պնդեց, թե իրավապահները գրել են, ինքը ստորագրել:Չնայած հրապարակված տվյալների կապակցությամբ էլ հայտնեց, թե դրանք համապատասխանում են իրականությանը:

Այն հարցին, թե հերթապահն իրենց մոտ տեղափոխված Արթուր Սաֆարյանի մարմնի վրա վնասվածքներ չի՞ նկատել, վկան ասաց.չի նկատել, եւ .«Մենք դեպքերը բարձրացնում են վռազ դիահերձարան»:

Վկան շարունակեց. «Ինձ դատեիք էլի, ընդհանրապես կապ չունեմ, ով է լրացրել, չեմ էլ հիշում»:

Դատարան ներկայացած վկաները հրաժարվեցին փաստաբան ունենալ ցուցմունք տալու ժամանակ: Ըստ էության այս վկան էլ էական ոչինչ չավելացրեց գործին:

Մեկ այլ վկա, որը դատարան էր եկել, բնակվել է նույն այն շենքում, որտեղ բնակվել է Արթուր Սաֆարյանը: «Ոչ էլ առիթ է եղել նայել պատուհանից դուրս, ես կրակոց չեմ լսել, ինձ սխալ եք կանչել»,-ասաց երրորդ վկան:Նա ըստ նախաքննության ցուցմունքի,  կարծել է, թե հրավառության ձայներ է լսել, մինչդեռ դատարանում ասաց, որ ոչինչ չի լսել, նման ցուցմունք չի տվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031