Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդմասցի Լյովիկն ու մյուս երկու զոհը նախկին դատապարտյալներ են

Մարտ 04,2015 19:44

Aravot.am-ի տեղեկություններով այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ փոխհրաձգության արդյունքում մահացած երեք քաղաքացին էլ նախկինում դատապարտվածներ են: Թե ինչի շուրջ են վիճել դեռ հայտնի չէ:

Այս պահին արդեն հայտնի է երեք քաղաքացու ինքնությունը՝  Մեսրոպ Մելիքյանը, որը մահացել է տեղում, «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Ղազարյանը եւ մյուսը Դրաստամատ Թադեւոսյանը՝ հայտնի է Դերո անունով։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում չհերքեց, բայց եւ չհաստատեց զոհվածների՝ նախկին դատապարտյալ լինելը, ասաց՝ իրավասու չէ պատասխանել այդ հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։59-ին ոտիկանությունը ահազանգ էր ստացել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցների մասին:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, նրանք «Էրեբունի» ԲԿ են հասել արդեն մահացած։

Դեպքի մանրամասներ դեռ չեն հաղորդվում, նախնական տեղեկություններով, մի խումբ մարդկանց վիճաբանության արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, կա երեք զոհ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031