Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակել են «BMW» ավտոմեքենայից. «Հայկական ժամանակ»

Մարտ 05,2015 11:11

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի եւ դրան հարակից տարածքների տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է տեղի ունեցել մարտի 3-ի սպանության փորձը։

Արման Թադեւոսյանին կրակել են գյուղապետարանի մոտ։ Տարածքում առկա տեսախցիկները արձանագրել են, որ կրակել են կապույտ գույնի «BMW» ավտոմեքենայից, գյուղացիներն էլ հասցրել են արձանագրել մեքենայի պետհամարանիշը։ Այս մասին երեկ ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը՝ հավելելով. «Տեսախցիկները արձանագրել են, որ մեքենան գալիս կանգնում է գյուղապետարանի տարածքում, ապակին իջեցնում են, ինչ-որ բան ասում Արմանին, ապա գնում, կրկին հետ գալիս ու կրակոցներ արձակում, այդ ամենը լինում է վայրկյանական։ Արմանին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից։ Արձակված 5 կրակոցներից միայն երկուսն է դիպել նրան, փամփուշտները դիպել են ոտքին։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում՝ այն ժամին, երբ մենք ընդմիջման ենք եղել եւ գյուղապետարանում մարդ չի եղել։ Երբ ես հասա դեպքի վայր, արդեն համագյուղացիները առաջին օգնությունն էին ցուցաբերել նրան եւ տեղափոխել հիվանդանոց»։

Մեր տեղեկություններով, օրեր առաջ գյուղի երեխաներից մեկը ծաղրել է կրակոցներից տուժած Արման Թադեւոսյանին այն բանի համար, որ նա սապատ ունի, նա էլ զայրացել է երեխայի վրա։ Երեխայի հորեղբոր ու Արմանի միջեւ վիճաբանություն է սկսվել։ Թե ի՞նչ կապ ունի այս դեպքը սպանության փորձի հետ՝ առայժմ ուսումնասիրվում Է։ Գյուղապետը վերը նշվածի վերաբերյալ միայն հաստատեց, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ծաղրել են Արմանին։ «Ճիշտ է, նման խոսակցություններ կան գյուղում, բայց դեռ հստակ չէ։ Կասկածյալներ կան, ոստիկաները փնտրում են, բայց քանի որ դեռ հստակ չի, ոչինչ չեմ կարող ասել։ Ոստիկանները երեկվանից (մարտի 3-ից) հերթապահում են տարածքում»,- ասաց Ա. Մուրադյանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031