Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Վաշինգտոնում

Մարտ 05,2015 11:32

Փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարևոր է նաև ամերիկահայ համայնքի նոր սերնդին` հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,- նշեց դեսպան Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հատվածներ հայ գրականության մեծերի` Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններից:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031