Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Վազգեն Սարգսյանը մեծ բան չէր փոխի» (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 14:40

«Վատ Հայաստան ա՞»,- այսօր Եռաբլուրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ Վազգեն Սարգսյանն այսպիսի՞ Հայաստանի մասին էր երազում, Ձեր կարծիքով:

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակն է, եւ Սուրիկ Խաչատրյանն այցելել էր Եռաբլուր՝ շնորհավորելու:

Մեր հարցին՝ Վազգեն Սարգսյանը երազանքներ ուներ մեր երկրի հետ կապված, իրականացած կարո՞ղ ենք համարել նրա երազանքները՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բոլորն էլ երազում են եւ ցանկանում են, որպեսզի օր օրի էլ ավելի մեծ առաջընթաց լինի: Ցանկությունները հերթականությամբ կատարում ենք»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով արտագաղթը, երկրում տիրող սոցիալական իրավիճակը, այս ամենը նրա սրտո՞վ է՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ինքն էլ էդքան մեծ բան չէր փոխի էս շրջափակման մեջ: Եթե մի պետություն 25 տարի պատերազմի մեջ է ու շրջափակման մեջ, կարո՞ղ ենք միանգամից ավելի լավ բաների սպասել»:

Դիտարկմանը, որ ասում են՝ եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, իրավիճակը լրիվ այլ կլիներ, այսինքն, Դուք հակված չե՞ք այդ տարբերակին՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իրավիճակը, էս ծրագիրը, ինչը որ շարունակվում է, դա միասին կազմած ծրագիր է եւ երեւի թե շեղում չկա այդ ծրագրից»:

Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, ով է այդ ծրագիրը կազմել՝ Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց:

Նա վստահեցրեց, որ անձը ոչինչ չէր կարող փոխել, ով էլ լիներ իշխանության գլուխ՝ այսպես էր լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031