Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատվիրակները կամաց-կամաց լքում էին կուսակցության գրասենյակը

Մարտ 05,2015 15:26

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քիչ առաջ մեկնարկած համագումարը թվում էր, թե արդեն ավարտվել է, քանի որ պատվիրակները կամաց-կամաց լքում էին  կուսակցության գրասենյակը:

Այժմ լրագրողները սպասում են  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի տեղեկատվություն ստանան կարճատեւ համագումարում կատարվածի մասին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համագումարը դեռ շարունակվում է, Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել, ընտրվել է կուսակցության նոր նախագահ: Քիչ ուշ ԲՀԿ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Սակայն պատվիրակները, այդ թվում նաեւ Վարդան Օսկանյանը, քիչ-քիչ դուրս են գալիս համագումարի դահլիճից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031