Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» ներկայացուցիչները ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մարտ 05,2015 19:13

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոյին, ծրագրերի և դասընթացների տնօրենի պաշտոնակատար Ջեյմս Բախին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մարիամ Արզումանյանին:

Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության գործունեությանը, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանմանն ի նպաստ իրականացվող ծրագրերին և էլեկտրոնային տեղեկատվական կայքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում սպասվող միջոցառումներին:

Չարլզ Էնսիսոն և Ջեյմս Բախը ներկայացրեցին Հայաստանում «Խաղաղության կորպուսի» ծավալած գործունեությունը, համայնքային և գյուղական վայրերում իրականացվող ծրագրերը:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց  Հայաստանում «Խաղաղության կորպուսի» առաքելության վերաբերյալ՝ ընդգծելով, որ հատկապես իր գործունեության առաջին տարիներին «Խաղաղության կորպուսի» կամավորները զգալիորեն նպաստել են Հայաստանի տարբեր մարզերում և գյուղական վայրերում անգլերենի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական և ուսուցողական ծրագրերում ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031