Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են «Ժառանգությունում» պատկերացնում նոր ԲՀԿ-ի հետ համագործակցությունը

Մարտ 05,2015 21:07

«Ոչ միայն ԲՀԿ-ի, այլ ցանկացած քաղաքական ուժի հետ մենք մեր համագործակցությունը պատկերացնում ենք ընդհանուր խնդիրների շուրջ»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում «ժառանգության» համագործակցությանը նոր՝ արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ի հետ, մանավանդ որ եռյակի ձևաչափով համագործակցության փորձ ունեն, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց և ԲՀԿ-ին եռյակի ձևաչափում միավորող պահանջը ամբողջական իշխանափոխությունն էր: Հետաքրքրվեցինք՝ հիմա օրակարգում նման հարց կա՞, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Համագործակցության այն ձևաչափը, որ նախկինում կար, փլուզվեց: Իսկ հետագան արդեն քաղաքական գործընթացները ցույց կտան.կունենանք ընդհանրություններ, թե՞ տարբեր տեսակետներ»:

Հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից և ԲՀԿ-ից հեռանալը ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում իրենց համար էական նշանակություն ունեն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ոչ թե անձնավորված, անձերի հետ կապված էիք համագործակցում, այլ կոնկրետ խնդրի կամ հարցի շուրջ: Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանով և մնացածներով, ովքեր դուրս եկան, կուսակցությունն այլ էր: Այս պարագայում մի փոքր այլ է լինելու»:

Արմեն Մարտիրոսյանը նկատեց, թե իրենց նախկին համագործակցության ձևաչափը նախադեպ չի ունեցել, երբ չորս գործոններ հասարակական աջակցություն, մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ, կազմակերպչական հարցեր միավորվել էին: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ հիմա առնվազն երկուսը՝ կազմակերպչականը և ֆինանսականը, չկան: Հասարակական աջակցությունը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, միշտ կա:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում համագործակցությունը Նաիրա Զոհրաբյանի հետ, արդյոք հանդիպման ընդդիմության մարտավարություն քննարկելու հարցերի մասին խոսե՞լ են, Արմեն  Մարտիրոսյանն արձագանքեց. «Եթե խոսեինք համագործակցության հարցում անձերի դերակատարության մասին, ապա «Ժառանգությունը» չպետք է համագործակցեր քաղաքական ոչ մի ուժի հետ, քանի որ խորհրդարանի ներկայիս ուժերը կամ եղել են իշխանության մեջ, կամ հիմա են, վիրավորական խոսքեր են ասել «Ժառանգության» հասցեին: Եթե հետևեինք այդ ամենին, ոչ մեկի հետ չպետք է համագործակցեինք: Բայց մեզ համար գերակա է պետության շահը: Մեր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ պայմանավորված չի լինելու Նաիրա Զոհրաբյանի անձով, այլ ընդհանուր խնդիրներով»:

Հետաքրքրվեցինք՝ սպասելու են, որ ԲՀԿ-ն համագործակցության առաջարկով դիմի իրե՞նց, թե՞ իրենք էլ գուցե նման առաջարկ անեն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն քաղաքական հարցերում պիտի եփվի, հետո, եթե անհրաժեշտություն առաջանա, որ մենք գտնենք իրենց աջակցության կարիքը, հնարավոր է մենք էլ դիմենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031