Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը վերածվել է մարգինալ ուժի». ՀՀԿ փոխնախագահ

Մարտ 05,2015 22:40

«Ոչ ես, ոչ իմ կուսակցությունը որևէ մեկի հետ ոչ նախկինում, ոչ հիմա անձնական հաշիվներ չունի, մեր պայքարը միշտ եղել է բացառապես երևույթների դեմ: Մենք քննադատում ենք մարդու ասելիքը, գործը, ոչ թե ասում ենք՝ քո սանրվածքը դուրս չի գալիս, ուրեմն դու վատն ես: Ընդդիմությունը ևս պետք է այդպես վարվի»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա չցանկացավ կարծիք հայտնել ԲՀԿ-ի նոր գործունեության մասին, թե ինչպիսի ընդդիմություն կլինի. «Միայն մի բան կարող եմ փաստել՝ այսօր ընդդիմության դաշտում շատ ավելի օրակարգային հարց է ներքին պայքարը ընդդիմադիր տարբեր թևերի միջև, որովհետև այսօրվանից իրենց մոտ սկսվում է նախապատրաստությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Մարդիկ պետք է ընդդիմադիր ճակատում դիրքավորվեն, ու պայքար կլինի տարբեր ընդդիմադիր ուժերի միջև՝ ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանալու համար»:

Հարցին, թե իշխանությունը չի՞ սկսում պատրաստվել ընտրություններին Էդուարդ Շարմազանովը շարունակեց, որ իրենք ծրագրեր են իրագործում, հասարակության վիճակն են բարելավում ու դրա ժամանակը չունեն:

Մեկ այլ հարցին, թե վերահաստատո՞ւմ է, որ բոլոր ճանապարհները առաջիկա տասը տարիներին անցնելու են Մելիք-Ադամյանով, նա պատասխանեց՝ ինքը չի վերահաստատում, կյանքն է հաստատում, որ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ ու առաջատար քաղաքական կուսակցությունն է՝ թերություններով, խնդիրներով:

Հետո անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ պնդեց, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը կա. «Դրանք ինքնանպատակ բարեփոխումներ չեն»:

Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների թեմայով ՀՀԿ-ն ավարտե՞լ է քննարկումները այլ քաղաքական ուժերի հետ, պարոն Շարմազանովը պատասխանեց. «ՀՅԴ-ն է գաղափարական կուսակցություն է, «Ժառանգությունն» էր, սակայն հիմա տեսնում ենք, որ խմբակցության հինգ անդամից երկուսն են նույն կերպ քննարկում, ՀԱԿ-ի դեպքում երևաց «կարապի երգը»: Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ը վերածվել է մարգինալ ուժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031