Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզայի գործողությունը

Մարտ 06,2015 17:57
krtutyan nax

Հ Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են «Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:

Կասեցման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների կոպիտ խախտումը` մինչև դրա պատճառների վերացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը վստահեցնում է, որ հետամուտ կլինի տվյալ ուսումնական հաստատությունների ուսանողների կրթության իրավունքի իրացմանը նմանատիպ այլ ուսումնական հաստատություններում:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031