Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիվերսիայից հետո գլխի ընկան դարպասներ եւ զգուշացնող գրություններ տեղադրել

Մարտ 06,2015 18:44

Որոշ վարորդներ նախկինում գերադասում էին Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել ոչ թե Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված, լեռնային տեղանքով ձգվող շրջանցիկ ճանապարհով, այլ 5կմ երկարությամբ, հողածածկ ռազմական նշանակության ճանապարհով: Այս տարվա հունվարի 29-ին ռազմական ճանապարհին ադրբեջանցիները դիվերսիա կատարեցին,թեթեւ վիրավորեց 2 զինծառայող: Դրանից հետո ռազմական նշանակության ճանապարհի մուտքերին տեղադրվեցին դարպասներ եւ «Գնդակոծվող տարածք»,«Արգելված գոտի» մակագրությամբ ցուցանակներ :

Ի դեպ, Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհին տեղադրված է «Դիտարկվող տեղամաս» մակագրությամբ ցուցանակ, սակայն տեղանքին անծանոթները հազիվ թե հասկանան, որ դա նշանակում է ՝ տվյալ ճանապարհը ադրբեջանական զինուժի նշանառության գոտում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031