Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Հայկական հեղափոխությունը պատասխան էր ոչնչացման քաղաքականությանը»

Մարտ 07,2015 18:23

Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ այդ պատասխանը հետք թողեց ժողովրդի ճակատագրի վրա

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական միությունը մարտի 7-ին կազմակերպել էր «Պահանջատիրության գործընթացը եւ երիտասարդությունը» խորագրով երիտասարդական սեմինար: Սեմինարի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Մկրտչյանը:

«Մեր հեղափոխությունը ստիպված պատասխան էր իրականացվող ցեղասպանությանը, այսինքն՝ մենք բոլորովին այլ վիճակի մեջ էինք, քան իրենց հայրենիքն ազատագրող մյուս ժողովուրդները, անգամ Բալկանների ժողովուրդները, որովհետեւ նրանք հալածանքների տակ էին, իտալացիները մեկ այլ լծի տակ էին, Օսմանյան կայսրության մեջ բուլղարները, սերբերը մեկ այլ լծի տակ էին, բայց որեւէ ժողովրդի ամբողջական մահապատիժ տրված չէր: Աբդուլ Համիդի ժամանակ, երբ Բեռլինի կոնգրեսից հետո պարզ դարձավ, որ Օսմանյան կայսրությունը գնում է հստակ քայքայման ճանապարհով սուլթանական պետությունը որոշեց, որ Հայկական հարցը պետք է լուծվի հայ տարրի չեզոքացման ճանապարհով, նախ եւ առաջ՝ մայր հայրենիքով»,- ասաց պատմաբանը:

Նրա խոսքերով՝ կատարվածն առաջին անգամն էր, որ հայ ժողովուրդը կանգնեց մի փաստի առջեւ, որ նա պետք է իր հայրենիքը լքեր. «Բնիկ ժողովրդի եւ նվաճված ժողովրդի դարավոր պայքարը եկավ հասավ մի բարձրակետի, երբ մեր ժողովրդի մահապատիժը տրվեց: Այդ տեղից ընդամենը երեք տարվա ընթացքում ծնվեց հինգ կուսակցություն, որովհետեւ այլընտրանք չկար: Մեր կուսակցությունը, ազատագրական պայքարը, հայկական հեղափոխությունը պատասխան էր ոչնչացման քաղաքականությանը, եւ սա իր հետքը թողեց ժողովրդի ճակատագրի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031