Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ գույնը դառնում է իմը, արտահայտում է զգացածս». նկարչուհի

Մարտ 07,2015 21:13

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում այսօր բացվեց «Կինը կերպարվեստում» խորագրով ցուցահանդես՝ ժամանակակից հայ նկարչուհիների մասնակցությամբ:
Զառա Մանուչարյանը, Կարինե Գալստյանը, Նունե Թումանյանը, Աննա Համբարյանը, Հերիքնազ Գալստյանը, Լիլիթ Ասլանյանը, Նարգիզ Փաշայանը, Հասմիկ Ավետիսյանը, Սեդա Գաբրիելյանը և այլ նկարչուհիներ ներկայացրին մոտ 60 աշխատանքներ, որոնցում կինն է՝ իր ներաշխարհով և արտաքին գրավչությամբ։скачанные файлы (42)

Սեդա Գաբրիելյանը միանգամից զգում է կնոջ և տղամարդու ձեռքի գործերը. «Կանայք ավելի վառ գույներ են նախընտրում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինքը սիրում է հատկապես բնապատկերներ նկարել. «Անկարելի է բնությունը չսիրել, այն ձգում է, ու չես կարող չնկարել: Նաև աբստրակտ ոճի նկարներ եմ սիրում անել: Նկարներս հիմնականում իրական պատկերներից են ստեղծվում, բայց երբեմն հեքիաթային, վերացական բաներ են մեջս ծնվում ու ստեղծագործության վերածվում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեծ ոգևորությամբ է մասնակցում նմանատիպ ցուցահանդեսների. դրանք երիտասարդ նկարչուհուն ճանաչում են բերում, իր աշխատանքները գնահատվում են մասնագետների և սովորական այցելուների կողմից: Սիրում է կողքից լսել, թե դիտողներն ինչպես են գնահատում իր աշխատանքները:скачанные файлы (44) скачанные файлы (45)

Իսկ ահա Նարգիզ Փաշայանն այնքան էլ չի կարևորում գնահատականները, քանի որ կարծում է՝ ամեն մի նկարիչ նկարում է, որպեսզի մարդկանց իր հոգեվիճակը փոխանցի, իր մտածողությունն ու վերաբերմունքը արտահայտի ամենատարբեր հարցերի վերաբերյալ: «Կանայք և տղամարդիկ շատ նմանություններ ունեն ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում,- կարծում է նա,- կան թույլ տղամարդիկ ու թույլ կանայք, կան նաև ուժեղ տղամարդիկ, և նրանց չզիջող կանայք: Ես՝ որպես նկարիչ, կարծում եմ, որ մարդը, բացի երկրի վրա ապրելուց, պիտի կարողանա նաև տիեզերքում թափառել, և աշխատում եմ իմ տեղը գտնել տիեզերքում. ես ինձ ամբողջական աշխարհի կրողն եմ համարում: Իմ ստեղծագործություններում գերակշռում է ազատ մտածողությունը, դրանցում հիմնականում ներկայացնում եմ իմ հոգեվիճակը: Երբ գույնը դառնում է իմը, արտահայտում է զգացածս»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031