Լրահոս
Օրվա լրահոսը

Նեմցովի սպանության մեջ կասկածվողը նռնակը նետել է ոստիկանությունների ուղղությամբ եւ իրեն վնասել

Մարտ 08,2015 12:40

Գրոզնիի բնակիչը ոստիկանների ուղղությամբ նռնակ է նետել, եւ նաեւ իր վրա պահելով՝ իրեն պայթեցրել: «Ինտերֆաքսին» այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները:

Ըստ աղբյուրի՝ դեպքը եղել է երեկ երեկոյան:  «Գրոզնիի բնակիչը, որը կասկածվում էր Նեմցովի սպանության մեջ, շրջապատվել է ոստիկանության կողմից բազմահարկ շենքում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ի պատասխան ոստիկանների՝ հանձնվելու պահանջի, կասկածյալը ոստիկանների կողմ է նետել ձեռքի նռնակը, եւ պայթյունի հետեւանքով ինքն էլ ստացել է վնասվածքներ եւ մահացել:

Աղբյուրը ավելացրել է, որ կասկածյալը ձեռքի նռնակներից մեկը իր ձեռքում է պայթեցրել: Ոստիկանների մեջ տուժածներ չկան:

Մահացածի  ինքնությունը պարզվել է.  նա այն նույն բնակարանի բնակիչն էր, որը  ոստիկանությունը շրջապատել էր:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031