Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մարտ 09,2015 19:41

Մարտի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Ազգային ժողովի եւ Կնեսետի միջեւ առկա հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը՝ նշելով, որ դրանք շատ պասիվ վիճակում են գտնվում: Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններից՝ ընդհանուր պատմություն եւ խնդիրներ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ապրիլին Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երեւանում կայանալիք հիշատակի եւ ոգեկոչման արարողություններին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորել է եւ 100-րդ տարելիցին ընդառաջ առավելեւս կարեւորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Հյուրերը եւս ընդգծել են հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Օդեթ Ժոզեֆը հույս է հայտնել, որ նորընտիր Կնեսետը կակտիվացնի հայկական խորհրդարանի հետ հարաբերությունները:

Հյուրերը վերահաստատել են Արտակ Զաքարյանին՝ Իսրայել այցելելու իրենց հրավերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ակնկալիքներին, խոսել տարածաշրջանային խնդիրներից եւ Հայաստանում հրեական համայնքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031