Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն է, պնդում եմ, որ ինքն է». Նավակ Ճոճող

Մարտ 09,2015 19:50

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (սոցցանցում հայտնի Նավակ ճոճող) երկու օր առաջ ոստիկանություն էին հրավիրել տարեսկզբին իրեն ծեծի ենթարկելու դեպքով կատարված փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու: Ակտիվիստը մեզ հետ զրույցում պատմեց, որ փորձաքննության էր ենթարկվել դեպքի վայրում մնացած արյունոտ անձեռոցիկը. «Ես ուղղակի ստորագրել եմ, որ տեղեկացվել եմ այդ փորձաքննության մասին»:

Ըստ նրա, մի որոշ ժամանակ առաջ էլ փորձաքննության էր ենթարկվել մահակը, որով իրեն ծեծել են, ուսումնասիրվել են մատնահետքերը. «Գործի բացահայտման հարցում ոչ մի առաջխաղացում չկա, ոչ մի բան չկա, էնքան որ փորձաքննություններն են արվել»:

Մեր հարցին, շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀ ոստիկանապետն է իրեն ծեծելու հետեւում կանգնած, ասաց. «Ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն է, էլի եմ պնդում, որ Վլադիմիր Գասպարյանն է: Եթե այդ գործը չի բացահայտվում, նշանակում է, որ ոստիկանության հովանավորության տակ է եղել: Վստահ եմ, որ երկու-երեք օրում կարող են բացահայտել այս գործը, բայց իրենց ձեռք չի տալիս, չեն բացահայտում: Սա հերթական գործն է, որ մնալու է չբացահայտված: Այ տենց պրոֆեսիոնալ աշխատում են»:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան, մոտավորապես 10:15-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք Երևանում հարձակվել էին քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա և ծեծի ենթարկել նրան։

Լուսանկարը` Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031